News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

 Մեծ Բրիտանիայում ԵՄ-ից դուրս գալու հարցով երկրորդ հանրաքվե չի լինելու։ Այս մասին, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, հայտարարել է վարչապետ Թերեզա Մեյը գերմանական Bild թերթում հրապարակված հարցազրույցում։

«Ոչ, երկրորդ հանրաքվե չի լինելու,- ասել է Մեյը,- Խորհրդարանը ընտրության իրավունք է տրամադրել բրիտանական հասարակությանը, ու նա կայացրել է իր որոշումը»։ «Մենք հեռանում ենք ԵՄ-ից, բայց ոչ թե Եվրոպայից, մենք ուզում ենք լինել ԵՄ-ի գործընկերը»,- շեշտել է վարչապետը։

Մեյի խոսքով՝ Միացյալ Թագավորությունը մտադիր չէ «այրել բոլոր կամուրջները»։ «Մենք ընդհանուր շահեր ունենք ու կանգնած ենք ընդհանուր մարտահրավերների առաջ»,- ասել է նա՝ նշելով, որ Մեծ Բրիտանիան պատրաստ է կատարել իր պարտականությունները ՝ ընդհանուր անվտանգության ապահովման հարցում։

«Մենք դռները չենք փակում,- ասել է Մեյը,- Ապրանքների վերսահմանային հոսքը կարեւոր է երկու կողմերի համար»։ «Մենք ուզում ենք պայմանավորվել ԵՄ-ի հետ՝ ազատ առեւտրի վերաբերյալ համընդգրկուն համաձայնագրի շուրջ, նաեւ անվտանգության ոլորտում գործընկերության մասին»,- շեշտել է նա։

Հիշեցնենք, որ ԵՄ-ում Մեծ Բրիտանիայի անդամակցությունը դադարեցնելու վերաբերյալ հանրաքվեն կայացել է 2016-ի հունիսի 23-ին, եվրաինտեգրման հակառակորդները հաղթել էին 51․9 տոկոս արդյունքով։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ