News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատական կուսակցության անդամները ցանկանում են  հասնել դաշնային կառավարության աշխատանքի դադարեցմանը  հանրապետականների հարկային բարեփոխումների հաջողությունը նվազեցնելու նպատակով: Այսպիսի կարծիք իր Twitter-ում հայտնել է Նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է  ՏԱՍՍ-ը:

«Դա լավ չէ մեր հրաշալի զինվորականների կամ շատ վտանգավոր է հարավային սահմանի անվտանգության եւ կարգուկանոնի համար: Դեմոկրատները ցանկանում են դադարեցնել պետական ինստիտուտների աշխատանքը՝ հարկերի կրճատման մասին օրենքի մեծ հաջողությունը եւ դրա ազդեցությունը մեր աճող տնտեսության վրա նվազագույնի հասցնելու համար»,-գրել է ամերիկացի առաջնորդը:

Կոնգրեսը շարունակում է աշխատանքը դաշնային կառավարության ֆինանսավորման ժամանակավոր երկարացման  մասին նոր բանաձեւի ներքո, քանի որ ներկայիս բանաձեւի ժամկետը կավարտվի մոտ երկու ժամից: Նախարարություններն ու գերատեսչությունները գտնվում են աշխատանքների դադարեցման եզրին:

Դեռեւս Սենատում դեմոկրատներն ու հանրապետականները չեն կարող համաձայնության գալ: Չի բացառվում,  որ աշխատանքը կշարունակվի հանգստյան օրերին, որպեսզի հաջորդ աշխատանքային շաբաթվա ընթացքում պետական հաստատությունները կարողանան աշխատանքի անցնել  ամբողղջական դաշնային բյուջեի բացակայության պայմաններում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ