Սիրիայի հյուսիսում քրդերի եւ Թուրքիայի միջեւ ռազմական առճակատումը կարող է անկանխատեսելի հետեւանքներ ունենալ: Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը:
«Մենք անհանգստությամբ հետեւում ենք Սիրիայի հյուսիսում ստեղծված իրավիճակին: Թուրքիայի եւ քրդական կազմավորումների միջեւ ռազմական առճակատումը հղի է անկանխատեսելի հետեւանքներով»,- նշել է Գաբրիելը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Գերմանիայի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը:




























