News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իսրայելը թույլ չի տա թշնամիներին միջուկային զենք ձեռք բերել: Վարչապետ Բինյամին Նեթանյահուն այս մասին հայտարարել է այն բանից հետո, երբ Իսրայելի զինվորականները հայտարարել են, որ 2007 թվականին իրենք օդային հարձակում են կատարել Սիրիայում, որտեղ նրանց կարծիքով միջուկային ռեակտոր է եղել, հաղորդում է AFP-ն:

«Իսրայելի կառավարությունը, զինվորականները եւ «Մոսադը» թույլ չեն տվել Սիրիային զարգացնել իրենց միջուկային հնարավորությունները, եւ նրանք պետք է երախտապարտ լինեն դրա համար», - Twitter-ում գրել է Նեթանյահուն: «Իսրայելի քաղաքականությունը եղել եւ մնում է հետեւողական, մեր թշնամիները չպետք է միջուկային զենք ունենան»:

Սա Նեթանյահուի առաջին մեկնաբանությունն էր Իսրայելի ավիահարվածի խոստովանության հետ կապված՝ կառավարության 10-ամյա լռությունից հետո:

Իսրայելի հետախուզության նախարար Իսրայել Կացը ավելի անկեղծ էր, հայտարարելով, որ նա ցույց տվեց, որ Իսրայելը երբեք թույլ չի տա երկրներին, ինչպիսիք են Իրանը, որը սպառնում է իր գոյությանը, միջուկային զենք ստանալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ