News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 23
Տեսնել լրահոսը

Չինաստանի կառավարությունը ԱՄՆ-ի համար պատասխան հարված է պատրաստում, եթե Վաշինգթոնն իրականում ներմուծվող չինական ապրանքների համար լրացուցիչ հարկեր սահմանի: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը` հղում անելով իրազեկ աղբյուրներին:

Հրատարակության զրուցակիցներից մեկը, որն աշխատում է առեւտրի ոլորտում Չինաստանի քաղաքականության մշակման հարցերով, «Չինաստանի ցանկացած արձագանքը ԱՄՆ-ի նոր սակագների վերաբերյալ  կշռադատված եւ համաչափ» է կանխատեսում: Ամերիկյան թերթը նշում է, որ Պեկինի թիրախում կաող են հայտնվել ԱՄՆ-ից Չինաստան արտահանող գյուղմթերքների արտադրությունը: Մասնավորապես, խոսքը գնում է սոյայի, սորգոյի եւ կենդանի խոզերի մասին, հաղորդում է ՌԲԿ- ն:

Աղբյուրները շեշտել են, որ Չինաստանի ծրագրերը կարող են փոխվել` կախված նրանից, թե Վաշինգթոնում մաքսատուրքերի ինչպիսի քաղաքականության կընդունեն: Եթե Թրամփը որոշի լրացուցիչ մաքսատուրքեր չսահմանել, ապա Պեկինը կսահմանի այնպիսի միջոցներ, որոնք դրական ազդեցություն կունենան ԱՄՆ-ի բիզնեսի վրա, օրինակ, կարող են նվազեցնել արժեթղթերով գործարքներ իրականացնող ընկերությունների կամ ապահովագրական ընկերությունների ներդրումների սահմանափակումները:

Bloomberg-ի զրուցակից, Moody's Analytics Inc.-ի գլխավոր տնտեսագետ Մարկ Զանդին ասել է, եթե ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ առեւտրային պատերազմ սկսվի, ապա այն կարող է նշանակալից վնաս հասցնել երկու երկրների, սակայն չի հանգեցնի անկման:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news