News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի, ինչպես մյուսների հետ, պետք է հարմարվել: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

«Ես զանգեցի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ընտրություններում հաղթելու կապակցությամբ (նախկինում Օբաման էլ է  զանգել նրան) շնորհավորելու համար: Կեղծ մեդիան խելագարվել է, քանի որ ուզում է, որ ես խիստ քննադատեմ նրան: Նրանք ճիշտ չեն: Ռուսաստանի հետ հարմարվելը լավ է, ոչ թե վատ...Նրանք կարող են օգնել լուծել Հյուսիսային Կորեայի, Սիրիայի, Ուկրաինայի, ԻՊ-ի, Իրանի եւ նույնիսկ առաջիկա սպառազինությունների մրցավազքի հետ կապված խնդիրները: Բուշը փորձում էր նրանց հետ լեզու գտնել, սակայն նա «խելացի շրջապատ» չուներ: Օբաման եւ Քլինթոնը փորձեցին, բայց նրանք չունեին բավարար էներգիա եւ քիմիա: Խաղաղություն՝ ուժի միջոցով », - գրել է Թրամփը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ