News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ռուսաստանցի գործարար Ալիշեր Ուսմանովը ներառվել է Մեծ Բրիտանիայի ամենահարուստ բնակիչների ցանկում՝ բրիտանական Times պարբերականի ամենամյա վարկանիշում զբաղեցնելով 8-րդ հորիզոնականը, գրում է ՌԻԱ Նովոստին:

2017 թվականի արդյունքներով՝ պարբերականը գործարարի կարողությունը գնահատել է 10.566 մլրդ ֆունտ. նախորդ տարվա համեմատ՝ 1.235 մլրդ ֆունտով պակաս: Անցյալ տարի Ուսմանովը վարկանիշի 5-րդ հորիզոնականում էր:

Երկրի ամենահարուստ մարդը, ըստ պարբերականի, բրիտանացի միլիարդատեր, Ineos նավթաքիմիական ընկերության հիմնադիր եւ ղեկավար Ջիմ Ռեթքլիֆն է: Նրա կարողությունը գնահատվում է 21.05 մլրդ ֆունտ: Երկրորդ տեղում վարկանիշի անցյալ տարվա առաջատարներ, հնդիկ գործարարներ Շրի եւ Գոպի Հինդույաներն են: Նրանք Hinduja Group-ի ղեկավարներն են: Գործարարների կարողությունը 20.644 մլրդ ֆունտ է:

Ամենահարուստ բրիտանացիների եռյակը եզրափակում է ամերիկացի գործարար Լեոնիդ (Լեոնարդ) Բլավատնիկը՝ 15.259 մլրդ ֆունտ կարողությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ