ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արմեն Փամբուխչյանը նշանակվել է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝

Արմեն Փամբուխչյանին նշանակել տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ»,-ասված է որոշման մեջ:

Նշենք, որ Արմեն Փամբուխչյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է: