News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Գյումրիի ծննդատան նախկին գործադիր տնօրեն Վարդան Սարգսյանը չի հերքում, որ ծննդատանը չարաշահումներ են հայտնաբերվել: NEWS.am-ի հետ զրույցում Վարդան Սարգսյանը կարծիք հայտնեց, որ դրանք զուտ տնտեսական աճի հետեւանքով են եղել:

«Ավելի շատ ծախսերի ոչ ռացիոնալ բարձրացումն է, ոչ ադեկվատ ծախսեր են կատարվել: Իսկ թե ինչպիսի հանգուցալուծում կստանա իրավիճակը, չեմ կարող ասել, որովհետեւ դա կախված է աուդիտից: Դրանից հետո պարզ կդառնա, օրենքով նախատեսված խախտում է, թե՝ ոչ: Հետեւանքները եւս կպարզվեն քննությունից հետո»,- ասաց նա:

Վարդան Սարգսյանը Գյումրու ծննդատան տնօրենն է եղել 2014 թվականից մինչեւ 2017-ի դեկտեմբեր, իսկ Շիրակի մարզպետարանն այստեղ աուդիտ է անցկացրել 2018 թվականի հունվար-ապրիլ ժամանակաշրջանի համար, նրա խոսքով՝ այսպես ասած, ընդունում-հանձնում է եղել: Աուդիտի արդյունքում ֆինանսական խնդիրներ են հայտնաբերվել, սակայն Վարդան Սարգսյանը չի շտապում դրանք չարաշահում անվանել. ասում է՝ քննությունից հետո պարզ կլինի:

Հիշեցնենք, որ Շիրակի նորանշանակ մարզպետ Կարեն Սարուխանյանը Գյումրիի ծննդատանը կատարված ֆինանսական աուդիտի հաշվետվությունը, որտեղ մի շարք չարաշահումներ են հայտնաբերվել, ուղարկել է մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՔԿ․ Ադրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով
Հետաքննության տվյալներով, չորեքշաբթի օրը Ադրբեջանի 21-ամյա քաղաքացին․․․
Վարդենիսում 2 տղամարդ 13-ամյա աղջկա են բռնաբարել. աղջկա վիճակը ծանր է․ aysor.am
Սոթքի համայնքապետ Սևակ Խաչատրյանը մեզ հետ զրույցում հաստատեց լուրը, սակայն այլ մանրամասներ չհայտնեց...
«Դինամո» մարզադահլիճում թաեքվոնդոյի մարզիչը հայհոյանքներ է հնչեցրել ֆեդերացիայի նախագահի հասցեին, ապա ծեծել նրան
Ապրիլի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում...
Արթիկում համաքաղաքացիների միջև վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ․ 16-ամյա պատանին կալանավորվել է
Նախաձեռնվել է քրեական վարույթ։ 16-ամյա պատանին կալանավորվել է…
Մահվան ելքով վրաերթի հեղինակ դարձած և փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է
Ապրիլի 15-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը անհայտ վարորդի կողմից Երևանի...
Դա դեռ հարց ա՝ էդպես ա եղել, թե չէ. Երևանի ոստիկանապետը՝ Սամվել Վարդանյանին խոշտանգելու մասին
Ես միայն մի բան կարեղ եմ ասել՝ ծառայողական քննություն է նշանակված...
Ամենաշատ