News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում գյուղում. նրանք պահանջում են գյուղապետ Ռազմիկ Մարգարյանի հրաժարականը, որը այդ պաշտոնում է շուրջ 34 տարի:

Գյուղացիները պնդում են, որ գյուղապետը, ով այս ընթացքում հասցրել է աշխատել բոլոր կառավարությունների հետ, այս տարիների ընթացքում ոչինչ չի արել գյուղի համար, թալանել է գյուղի միջոցները: կառավարությունների հետ: Հանրապետական է եղել:

Եղեգնուտի բնակիչ, դաշնակցական Ռազմիկ Աբրահամյանը հայտարարեց, որ գյուղապետը իր անձնակազմով թալանել է գյուղը, էլ ոչինչ չկա գյուղում, շինությունները քանդել վաճառել է, խողովակները գետնի տակից հանել եւ գազիֆիկացման ժամանակ վաճառել է գյուղացիների վրա, 80 միլիոնանոց բյուջե էլ է թալանում:

Մեկ այլ բնակիչ էլ ընդգծեց, որ Ռազմիկ Մարգարյանը անապահով ընտանիքներին հասանելի գումարը տվել է իր հարուստ բարեկամներին: Նա սկսեց թվարկել, թե ովքեր են որպես անապահով օգնություններ ստացել. «Որպես անապահով ընտանիք օգնություն են ստացել գյուղապետի եղբայրը, ով ունի Երեւանում բնակարան, գյուղում ունի տուն, երկու մեքենա, ու 30 հազար դրամ պակասում էր, որ գնի «Լեքսուս» մեքենա: Չհաշված այն, որ նա ունի բենզալցակայան,  ու նման մարդը նպաստ է ստացել: Դպրոցի տնօրենի հայրը, գյուղապետի քեռին, իր քարտուղարի մորաքույրը, գլխավոր հաշվապահի ամուսինն ու աղջիկը, գյուղի բուժքույրը, որը երկու տեղ է աշխատում: Նրանք բոլորը նպաստ են ստացել, կարող եք գնալ ու տեսնել նրանց բոլորի տները: Համայնքապետը Մոսկվայում բնակարան ունի, Երեւանում շինություններ ունի ու բոլորը գյուղացիների փողերով է առել»,-ընդգծեց գյուղացին:

Մեկ այլ եղեգնուտցի էլ տեղեկացրեց, որ մի քանի օր առաջ հանդիպել են գյուղապետին, կոչ են արել հեռանալ պաշտոնից: «2 օր առաջ ինքը 40 հոգի հավաքել եւ ցույց է կազմակերպել ի օգուտ իրեն: Կեսը դրսից են եղել, մի 15-20 հոգի էլ գյուղի բնակիչներ, իր բարեկամները: Նա էլ հայտարարել է, որ եթե մարզպետը պահանջի հրաժարական, այդ դեպքում միայն կտամ հրաժարական»:

Ցուցարար գյուղացիները մտան գյուղապետարան, սակայն Ռազմիկ Մարգարյանն այնտեղ չէր, աշխատակազմի քարտուղարը հայտնեց, որ համայնքապետը գնացել է մարզպետարան:

Տեղում «Ազատություն» ռադիոկայանի լրագրողը կապ է հաստատել Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանի հետ, վերջինս նշել է. «Բազմիցս հայտարարել եմ, որ մարզպետի լիազորությունների մեջ չի մտնում միջամտել ընտրովի պաշտոններին: Բայց պատրաստ եմ գյուղացիների բարձրաձայնած օբյեկտիվ բողոքները լսել: Այս պահի դրությամբ այցերի են, երեկոյան կարող են աշխատանքային խումբ ձեւավորել եւ գալ հանդիպել: Ես այդտեղ խնդիր չեմ տեսնում»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների նկատմամբ քվոտա սահմանվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 29-ին «Վերամշակում՝ մաքսային...
ԱՆԻՖ-ի պայմանագրային ներդրումային ֆոնդը ներդրում կիրականացնի «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդում»
Ֆոնդում մասնակցություն կունենա նաև Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը՝ FMO-ն, որի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է...
Փաշինյանը նշել է Հայաստանում հեղափոխության հաղթանակի գինը՝ 200 հազար դոլար
Նրա խոսքով՝ արդյունքում իրավիճակը Հայաստանում այնպես է փոխվել, որ «այժմ ասյտեղ չկան մենաշնորհներ»...
Ռուսական խոշոր «Վեդոմոստի» պարբերականի ընթերցողները Փաշինյանին տարվա քաղաքական գործիչ են ընտրել
Պարբերականի խմբագրությունը տարվա քաղաքական գործիչ է ընտրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, իսկ ընթերցողները նախապատվությունը տվել են հայ առաջնորդին…
Հայաստանում գործարաններ են ստեղծվում մի քանի հազար աշխատատեղով. Փաշինյանը թվերով խոսեց ներդրումների մասին
Հայկական բրենդով հեռուստացույց եւ կենցաղային տեխնիկա է արտադրվելու...
Լենա նազարյանը պնդում է ՝ խոստումները կատարել են, աշխատավարձերի բարձրացում էլ եղել է
Նման քայլեր կլինեն պետական այլ ծառայողների, ուսուցիչների, իրավապահ մարմիններում աշխատող մարդկանց նկատմամբ...
Ամենաշատ