News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիայում իրավապաշտպանները փորձում են փրկել կին ակտիվիստին, որին քաղաքական գործունեության համար կարող են մահապատժի ենթարկել, գրում է  The Independent-ը:

29-ամյա Իսարա ալ Գոմգամը 2015-ի դեկլտեմբերին ամուսնու հետ կալանավորվել էր Քաթիֆում հակակառավարական ակցիաների կազմակերպման գործում դերակատարություն ունենալու համար:

Օգոստոսի սկզբին դատական նիստի ժամանակ դատախազը մահապատիժ էր պահանջել՝ Գոմգամի եւ եւս 5 ամբաստանյաների համար գլխատման միջոցով՝ ահաբեկչության դեմ պայքարի օրենքին համապատասխան:

Իսարա ալ Գոմգամը «ճանաչված իրավապաշտպան է», պնդում է Գերմանիայում հիմնադրված Մարդու իրավունքների եվրոպական կազմակերպությունը (ESOHR): Այս որոշումը «վտանգավոր նախադեպ» է հաստատում պահպանողական երկրում կին ակտիվիստների համար, ասվում է  ESOHR-ի տնօրեն Ալի Ադուբիսի հայտարարության մեջ: Կազմակերպությունը կոչ է անում անհապաղ ազատ արձակել Գոմգամին` նշելով, որ նա երեք տարի է բանտում է եւ չունի փաստաբան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ