News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի ընտրություններում կուսակցությունների եւ դաշինքների անցողիկ շեմը պետք է նվազեցնել եւս մեկական տոկոսով՝ հասցնելով 3 եւ 5 տոկոսի: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 9-ին, Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 9-ին, կառավարության նիստերի դահլիճում Ընտրական օրենսգրքի բարեփոխման նախագծի շուրջ կազմակերպված հանրային քննարկման ժամանակ նշեց «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Նա առաջարկեց նաեւ ապագա ԱԺ-ում խմբակցությունների նվազագույն թիվը սահմանել 5, ոչ թե 4, նաեւ նվազեցնել ընտրագրավի չափը:

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գ. Սարգսյանն էլ նշեց, որ կողմ են, որ կուսակցությունների համար անցողիկ շեմ սահմանվի 3 տոկոսը, որ ավելի շատ թվով կուսակցություններ անցնեն խորհրդարան:

«Իսկ ընտրագրավը ընդհանրապես մերժելի է ՀԴԿ-ի համար: Չի կարելի կուսակցություններին պարտադրել այդպիսի գումար մի կողմ դնել, եւ եթե պետությունը չի կարողանում ինքը փակի այդ ծախսերը, դա չի նշանակում, որ դա պետք է արվի կուսակցությունների հաշվին: Կուսակցությունը չի կարող փող դնել, որ դրանով իրավունք ստանա մասնակցել ընտրություններին: Դա նոնսենս է: Եթե դրանով ուզում ենք սահմանափակել մասնակցությունը, Երեւանի ընտրությունները ցույց տվեցին, որ դա սահմանափակող գործոն չէ»,-ասաց Արամ Սարգսյանը:

Ազգային ժողովրդավարների դաշինքի ղեկավար Արշակ Սադոյանը եւս դեմ էր ընտրագրավին. «Արտահերթ ընտրությունների դեպքում շտապ պետք է միջոցներ հավաքվեն ընտրագրավը մուծելու համար, հետեւաբար, որ կուսակցության մեջ կան օլիգարխներ, հարուստներ, նրանք միանգամից կմուծեն, իսկ մյուսները ժամանակ չեն ունենա այդ միջոցները հավաքելու համար: Կստացվի այնպես, որ ընտրագրավը դրդում է, որ լինեն օլիգարխական ընտրություններ»,-հայտարարեց Սադոյանը՝ հավելելով, որ անցողիկ շեմը պետք է սահմանվի կուսակցությունների համար 3 տոկոս, իսկ դաշինքների համար 4 տոկոս:

Արված առաջարկներին անդրադարձավ ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը՝ նշելով, որ կուսակցությունների եւ դաշինքների համար անցողիկ շեմն իջեցվել է մեկական տոկոսով եւ նախկին 5 եւ 7 տոկոսների փոխարեն դարձել է 4 եւ 6 տոկոս։ Իսկ նախկին 3-ի փոխարեն խորհրդարանը ձեւավորված է լինելու նվազագույնը 4 քաղաքական ուժից։

Նա նաեւ տեղեկացրեց, որ ընտրագրավը եւս նվազեցվել է 10 մլն դրամի փոխարեն սահմանվել է 7․5 մլն դրամ։

Իոաննիսյանը նշեց, որ եթե ընտրագրավը հանվի, ապա կհայտնվեն կուսակցություններ, որոնք մտադրություն էլ չունեն ընտրվելու, սակայն կօգտագործեն իրենց տրված անվճար եթերաժամանակը այլ նպատակներով: Սրան արձագանքեց Արշակ Սադոյանը՝ նշելով, որ հարուստ կուսակցություններն էլ կարող են այդպիսի կուսակցությունների գրավը մուծել ու մտցնել ընտրարշավի մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2022-2023 ԿԸՀ թվականների գործունեության հաղորդումը
ԿԸՀ նախագահը նախ հիշեցրել է, որ գործող հանձնաժողովն իր լիազորությունները ստանձնել է 2022-ի հոկտեմբերին, հետևաբար գործող հանձնաժողովի գործունեության...
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2024-ի բյուջեով կառույցին հատկացվող ֆինանսական միջոցները
Գումարը հատկացվելու է «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի շրջանակներում...
ԿԸՀ-ն հրապարակել է Վերին Դվինում և Արզնիում քվեարկության նախնական արդյունքները
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում...
Ամենաշատ