News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Նիդերլանդներից թոշակառուն որոշել է դատարանի միջոցով փոխել տարիքը։ Նա հույս ունի, որ «երիտասարդանալով»՝ Tinder-ում ավելի շատ արձագանքներ կգտնի՝ տեղեկացնում է BBC-ն։

69-ամյա Էմիլ Ռատելբանդը ուզում է իր ծննդյան ամսաթիվը ՝ 1949թ․ մարտի 11-ը փոխել 1969թ․ մարտի 11-ի, եւ դա համեմատում է սեռի փոփոխման հետ։

Արնեմի քաղաքային դատարանը մեկ ամսվա ընթացքում պետք է որոշում կայացնի։ Հոլանդական Algemeen Dagblad թերթը գրում է, որ դատարանը հայցի հեռանկարին հոռետեսությամբ է վերաբերում։ Երկրում ծննդյան տարեթիվը փոխելու իրավական մեխանիզմ չկա։

Ռատելբանդը խոստացել է հրաժարվել թոշակից, եթե դատարանը թույլ տա պաշտոնապես «երիտասարդացնել» իրեն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ