News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Բնապահպանները խորհուրդ են տալիս ավելի քիչ գնել սմարթֆոններ՝ ոչ այդքան տնտեսության, որքան բնության մասին հոգալու նպատակով, հայտնում է Life–ը։

Կանադական Մակմաստեր համալսարանի մասնագետները եկել են այն եզրահանգման, որ սմարթֆոնների արտադրության ժամանակ վնասակար արտանետումները մոտակա 20 տարում լրջորեն կաճեն։ Հետազոտությունը հրապարակվել է Journal of Cleaner Production պարբերականում։

Փորձագետների խոսքով՝ ներկայումս սմարթֆոնների արտադրությանը բաժին է հասնում մթնոլորտ արտանետվող գազերի 1 տոկոսը։  Ըստ հաշվարկների՝ արդեն 2040 թվականին այդ ցուցանիշը կաճի մինչեւ 14 տոկոս։

Գիտնականները նկատել են, որ մեկ սմարթֆոնից մթնոլորտ վտանգավոր արտանետումների 25-95 տոկոսը տեղի է ունենում դրա արտադրության ժամանակ։  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ