News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Այսօր՝ նոյեմբերի 14-ին, ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստում որոշվեց 20 միլիոն դրամով տուգանել «Արզնու տոհմային ԹՏԽ» ընկերությանը: Տուգանքը կիրառվել է անբարեխիղճ մրցակցության դրսեւորման, մասնավորապես սպառողներին մոլորեցնելու, ինչպես նաեւ մրցակիցների հանդեպ բարեխղճության սկզբունքները խախտելու համար:

ՏՄՊՊՀ կողմից կատարված կրկնակի փորձաքննությամբ հաստատվել է «Արզնի կաթի» կողմից անբարեխիղճ մրցակցության գործողության փաստը ՀՀ Մրցակցային մարմինը հարուցել է վարչական վարույթ «Հետք» լրատվամիջոցի՝ «Արզնի կաթ»-ը կարագի փոխարեն բուսայուղով ապրանք է վաճառում» վերնագրով հոդվածի հիման վրա : Տեղեկացնենք, որ խմբագրության կողմից «Ստանդարտ Դիալոգ» լաբորատորիա հանձնված «Արզնի կաթ» 72.5% յուղայնությամբ կարագի փորձաքննության արդյունքում պարզվել էր, որ բաղադրության մեջ առկա է բուսայուղ, ինչը «Կաթի եւ կաթնամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի խախտում է:

Կարագ կարող է կոչվել բացառապես կաթից պատրաստված արտադրանքը, հակառակ դեպքում այն կոչվում է սփրեդ: ՀՀ ՏՄՊՊՀ-ը, սեփական նախաձեռնությամբ «Ստանդարտ Դիալոգ» ընկերության միջոցով անցկացրել է ընկերության կողմից արտադրված կարագի կրկնակի փորձաքննություն:

Պարզվել է, որ «Արզնի կաթ» ընկերության «քաղցրասերուցքային կարագ» անվանումով ապրանքը կարագ չի հանդիսանում, քանի որ դրանում կաթնային յուղի զանգվածային մասը կազմում է 0.01%-ից ցածր, այսինքն այն ամբողջովին պատրաստված է բուսական յուղերից: Սա այն դեպքում, երբ «կարագի» տուփի վրա նշված է. «սեփական անարատ կաթից», ինչպես նաեւ «մեր գործն արդար է» գրառումները, որոնք փաստացի մոլորեցրել են սպառողներին:

Հանձնաժողովում հրավիրված լսումների ընթացքում «Արզնի կաթի» ներկայացուցիչները հակառակն ապացուցող որեւէ փաստ, մասնավորապես նույն խմբաքանակից կատարված փորձաքննության արդյունքներ, կամ այլ փաստեր չեն ներկայացրել: Նրանք խնդրել են իրենց հանդեպ կիրառել մեղմ պատասխանատվության միջոց՝ նախազգուշացում: Նույն ֆերմայի, նույն կովերի կաթից արտադրված կարագի 1 կգ գինը 2 ամսվա ընթացքում բարձրացել է ավելի քան 1500 դրամով Խախտում կատարած ամիսների ընթացքում, ընկերության «քաղցրասերուցքային կարագ» կոչվող արտադրանքի մեկ տուփը (200գր ) վաճառվել է 530 դրամով, այն պարագայում, երբ հայկական արտադրության եւ նույն յուղայնության կարագների մեկ տուփի միջին գինը նույն ժամանակահատվածում կազմել է 900-950 դրամ:

Գնային այս խիստ էական տարբերությունը ընկերության ներկայացուցիչները բացատրել են սեփական ֆերմա ունենալու հանգամանքով, նշելով, որ կաթի ինքնարժեքը իրենց արտադրությունում ցածր է: Սակայն, ՏՄՊՊՀ-ի կողմից վարույթը հարուցելուց հետո, «նույն ֆերմայի, նույն կովերի կաթից» պատրաստված կարագի գինը դարձել է արդեն 830 դրամ, կամ 1 կիլոգրամի արժեքը 2600-ից՝ 4200 դրամ: Մանկապարտեզներին մատակարարված կաթնաշոռը եւս բուսական ծագման է Հանձնաժողովը շարունակում է նաեւ ուսումնասիրությունները պետական գնումների ոլորտում՝ հնարավոր անբարեխիղճ մրցակցության դեպքերի բացահայտման ուղղությամբ:

Այս փուլում դիտանցումներ են իրականացվել ընդհանուր առմամբ 2 տասնյակ մանկապարտեզներում՝ կաթնամթերքի մատակարարման ոլորտում հնարավոր մրցակցային խնդիրների բացահայտման նպատակով: Մանկապարտեզներում առկա կաթնամթերքը հանձնվել է փորձաքննության, որի արդյունքների համաձայն հետեւյալ մանկապարտեզներին մատակարարված կաթնաշոռում եւս հայտնաբերվել է բուսական յուղ. « Երեւանի Հ. 28 մանկապարտեզ», «Երեւանի Հ. 157 մանկապարտեզ», «Երեւանի Հ. 125 մանկապարտեզ», «Ժպիտներ» մանկապարտեզ, «Երեւանի Հ. 101 մանկապարտեզ», «Երեւանի Հ. 122 մանկապարտեզ»: Վերոնշյալ հանգամանքը հանդիսանում է «Կաթի եւ կաթնամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի խախտում, քանի որ կաթնաշոռը պետք է լինի բացառապես կենդանական ծագման, այսինքն, բաղադրությունը 100 տոկոսով պետք է լինի վերամշակված կովի կաթը՝ առանց հավելումների: Նշենք նաեւ, որ կաթնաշոռի մեկ կիլոգրամը մանկապարտեզներին վաճառվել է 1200 դրամով, այն դեպքում, երբ սուպերմարկետներում տվյալ արտադրատեսակի 1 կիլոգրամի միջին գինը կրկնակի անգամ ավելի է` 2200-2300 դրամ:

«Արզնու տոհմային ԹՏԽ» ընկերությունը նախկինում եւս նույն խախտման համար հայտնվել է ՏՄՊՊՀ տեսադաշտում Հանձնաժողովը խիստ պատասխանատվության միջոց կիրառելիս հաշվի է առել նաեւ այն հագամանքը, որ «Արզնու տոհմային ԹՏԽ» ընկերությունը վնաս է պատճառել հանրային շահին, իր արտադրանքը իրացրել է հանրապետության ողջ տարածքում՝ մասսայաբար մոլորեցնելով եւ վնաս հասցնելով սպառողների շահերին:

Բացի այդ, իր վարքագծով անբարեխիղճ է գործել նաեւ մրցակիցների հանդեպ: Բուսական յուղի օգտագործման շնորհիվ եւ կարագի, եւ կաթնաշոռի պարագայում կարողացել է էժան ինքնարժեքով արտադրանք առաջարկել` ստանալով մրցակցային առավելություն մյուս արտադրողների հանդեպ: Պատասխանատվության չափի կիրառման հարցում որոշիչ դեր է ունեցել նաեւ խախտման կրկնակիության հանգամանքը:

Ընկերությունը 2014թ-ին դարձյալ հայտնվել է ՏՄՊՊՀ տեսադաշտում՝ այս անգամ ստանալով նախազգուշացում՝ թթվասերի անվան տակ թթվասերային արտադրանք իրացնելու համար: Ընկերությանը հանձնարարվել էր նաեւ վերացնել խախտումը՝ բացառելով սպառողների շահին վնասելու եւ սպառողներին մոլորեցնելուն ուղղված վարքագիծը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների...
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Դոլարի եւ եվրոյի փոխարժեքները նվազել են. ռուբլին թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 2-ին, կազմել է...
Շրջանառության հարկը պետք է ընդհանրապես դուրս գա. Հայաստանում պետք է լինի մեկ հարկային համակարգ. Փաշինյան
Ում պետք է օգնել, եկեք սուբսիդիաներով օգնենք, բերենք գումարը պետական բյուջե, ում կհամարենք, որ արդար է, որ օգնենք՝ օգնենք...
Հենց շրջանառության հարկի համակարգից թռնելու պահը գալիս է՝ մեր տնտեսվարողները արգելակները միացնում են. Փաշինյան
Ժամանակն է արձանագրել, որ  շրջանառության հարկի համակարգը դեֆորմացնում է...
Ամենաշատ