News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Ոսկե գլոբուս» մրցանակը, որ, որպես հանդիսատեսի ամենասիրելի դերասան, 1961թ․ շնորհվել էր Մերլին Մոնրոյին (1926-1962)՝ ամերիկյան աճուրդում 250 000 դոլար ռեկորդային գնով է վաճառվել։ Julien's Auctions աճուրդի տունը տեղեկացրել է, որ սա այս մրցանակի համար ստացված ամենաշատ գումարն է՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։

Առաջինը աճուրդում վաճառվել է դերասանուհու սեւ Ford Thunderbird-ը՝ բացվող վերնամասով։ 1956թ․ թողարկված ավտոմեքենայի համար 490 000 դոլար են վճարել, թեեւ մեկնարկային գինը 500 000 էր։ Կարծիք կա, որ այն դերասանուհուն Սուրբ ծննդի առթիվ նվիրել էր նրա գործընկեր եւ լուսանկարիչ Միլթոն Գրինը։ Կես տարի անց Մոնրոն ամուսնացել է դրամատուրգ եւ արձակագիր Արթուր Միլլերի (1915-2005) հետ։

Աճուրդում են վաճառվել նաեւ դերասանուհու վարորդական իրավունքը (10 հազ․ դոլար), որը ստացել է 1957թ․, լեռնային բյուրեղապակուց ականջօղերը (10,2 հազ․ դոլար), Playboy-ի առաջին օրինակը, որի կազմին Մոնրոյի նկարն էր՝ հրատարակչության սեփականատեր Հյու Հեֆերնի ինքնագրով (32 հազ․ դոլար)։ Սակայն ամենամեծ պահանջարկը ունեցել է սատինից սեւ բլուզը (43,75 հազ․ դոլար), որով Մոնրոն 1956թ․ ելույթ է ունեցել Լոս Անջելեսի օդանավակայանում կայացած մամուլի ասուլիսում։

Իր ողջ կարիերայի ընթացքում Մերլին Մոնրոն (Նորմա Ջին Մորթենսոն) կատարել է մոտ 30 դեր՝ տարբեր կինոնկարներում, որոնցից վերջինը Ջորջ Կյուկորի անավարտ ֆիլմն էր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ