News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հայ–իրանական սահմանի հնարավոր փակման վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը ճիշտ չէ, քանի որ Իրանը նախորդ 28 տարիներին միակ երկիրն է, որ իր սահմանն անվերապահ բաց է պահել Հայաստանի համար։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանը՝ անդրադառնալով նոյեմբերի 1–ին խորհրդարանում Փաշինյանի ելույթին։ 

«Ես չեմ ուզում որեւէ մեկին խորհուրդ տալ, բայց կարծում եմ՝ ճիշտ հայտարարություն չէ սա, որովհետեւ նախորդող 28 տարիներին Իրանը միակ երկիրն է, որ իր սահմանն անվերապահ բաց է պահել հայ ժողովրդի առջեւ։ Մութ ու ցուրտ տարիներին բոլոր սահմանները փակ էին, ու միակ բաց սահմանն Իրանի հետ էր, ու այսօր եթե Հայաստանը երրորդ երկրի ճնշման տակ իր հարեւան բարեկամ երկրի հետ հարաբերությունները ուզենա պողտորել, անձնապես ես ճիշտ չեմ համարում։ Մենք որպես Իրանի քաղաքացիներ, բնականաբար կնեղվենք, որ հարեւան երկիրն իր սահմանները փակի»,– ասաց Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանը։

Հայ թեմի առաջնորդի կարծիքով, եթե նման բան տեղի ունենա, ապա միակ տուժողը Հայաստանն է լինելու. «Իրանը հզոր երկիր է եւ կարող է դիմանալ, Հայաստանն է, որ կտուժի՝ Իրանի հետ հարաբերությունները խզելով կամ վատթարացնելով»։ 

Հիշեցնենք, որ նոյեմբերի 1–ին Ազգային ժողովում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հայ–իրանական սահմանն ամեն պահի կարող է դե ֆակտո փակվել ԱՄՆ–ի եւ Իրանի հետ հարաբերությունների եւ մնացած աշխարհաքաղաքական խնդիրների պատճառով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գարեգին Բ-ն շնորհակալություն է հայտնել Իրանի իշխանությանը՝ Հայաստանին ցուցաբերվող զորակցության համար
Մայիսի 2-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն...
Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է մշակութային համագործակցության ծրագիր
Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի և իսլամական հաղորդակցության կազմակերպության նախագահ Մոհամմադ Մեհդի Իմանիփուրին շնորհակալություն է...
Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը...
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Մենք խոսում ենք քաղաքական հարցի մասին, եւ ասում ենք՝ եթե անհրաժեշտ լինի ու Հայաստանի համար նպատակահարմար լինի այլ աղբյուրներից գազ գնել, ավելի էժան…
Մհեր Գրիգորյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են ՀՀ–Ադրբեջան պետական սահմանի սահմանազատման վերջին զարգացումներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական հարաբերությունների երկկողմ օրակարգի հարցերը...
Հայաստանը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն է հիմնում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում լրացում կատարեց Իրանում…
Ամենաշատ