News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Երրորդ սեռի» ներկայացուցիչներն այսուհետեւ ԶԱԳՍ-ի տվյալների բազայում կարող են գրանցվել «զանազան» ("divers") նշումով։ Գերմանական Բունդեսթագը օրենսդրության համապատասխան փոփոխություններ է կատարել՝ տեղեկացնում է DW-ն։

Մինչ այժմ սեռական պատկանելության մասին տվյալների գրանցման ժամանակ գոյություն ուներ երեք տարբերակ՝ «արական», «իգական» կամ «տվյալները բացակայում են»։

Օրենքի փոփոխությունն արվել է պաշտպանելու համար ինտերսեքսուալներին, որոնց մարմինը ունի ե՛ւ արական, ե՛ւ իգական սեռային ցուցանիշներ։ Ծննդյան վկայականում սեռը կարելի է փոխել։ Դա արվում է նրա համար, որ եթե երեխայի սեռը ծնվելիս ճիշտ չի որոշվել կամ փոփոխվել է, հետագայում նա իրավունք ունենա ընտրել այն, ինչը կա իրականում։

Նման կերպ հետին թվով կարելի է փոխել նաեւ մարդու անունը։ Դրա համար, սակայն, անհրաժեշտ է բժշկական եզրակացություն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ