News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ամեն տարի դեկտեմբերի 15-ին աշխարհի թեյ արտադրող առաջատար երկրներում նշում են Թեյի միջազգային օրը (International Tea Day): Օրվա նպատակը կառավարությունների եւ քաղաքացիների ուշադրությունը թեյի վաճառքի, թեյի արտադրության մեջ աշխատողների վիճակի, փոքր արտադրողների եւ սպառողների խնդիրների ուղղությամբ սեւեռելն է: Դե, իհարկե, նաեւ այդ ըմպելիքի ժողովրդականացումը:

Ըստ Calend-ի, Թեյի միջազգային օրը հենց դեկտեմբերի 15-ին նշելու որոշումն ընդունվել է Համաշխարհային հասարակական ֆորումի ընթացքում բազմաթիվ միջազգային կազմակերպությունների եւ արհմիությունների երկարատեւ քննարկումների արդյունքում:
Համարվում է, որ թեյը որպես ըմպելիք բացահայտվել է Չինաստանի երկրորդ կայսր Շեն Նունգի կողմից, մ.թ.ա. 2737 թվականին, երբ կայսրը թեյի թերթիկները գցել է տաք ջրով բաժակի մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ