News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայաստանում ամուսնալուծությունների թիվը կտրուկ աճել է։

Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, ըստ քաղաքացիական կացության գրանցումների, 2017թ. հանրապետությունում արձանագրվել է ամուսնությունների 15 հազար 214 դեպք, որը 6.6%-ով նվազել է 2016թ. համեմատ,  իսկ ամուսնալուծության դեպքերը աճել են 8%-ով և կազմել՝  3 հազար 940: Նշենք, որ 2016թ. արձանագրվել է ամուսնությունների 16 հազար 294 դեպք, որը 7.4%-ով նվազել է 2015թ. համեմատ,  իսկ ամուսնալուծության դեպքերը  նվազել են 0.6%-ով և կազմել՝  3 հազար 648:

2017թ. տղամարդկանց ամուսնության միջին տարիքը կազմել է  31.1, իսկ կանանցը՝ 27.5 տարեկանը, իսկ առաջին ամուսնության միջին տարիքը, համապատասխանաբար, 29.9 և 26.6 տարեկանը: 2016թ. տղամարդկանց ամուսնության միջին տարիքը կազմել է  30.8, իսկ կանանցը՝ 27.2 տարեկանը, իսկ առաջին ամուսնության միջին տարիքը, համապատասխանաբար, 29.6 և 26.4 տարեկանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ