News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Նոր Զելանդիայում երկու մզկիթում հրաձգության հետեւանքով զոհվածների թիվը հասել է 49-ի։

Ինչպես տեղեկացնում է Reuters-ը՝ զինյալը Facebook-ով ուղիղ հեռարձակել է Քրայսթչերչ քաղաքի մզկիթի վրա հարձակման տեսանյութը՝ «Մանիֆեստի» հրապարակումից հետո, որում դատապարտել է ներգաղթյալներին։

Երկրի վարչապետ Ջասինդա Ադերնը հայտարարել է, որ երկրում մտցվել է անվտանգության սպառնալիքի բարձր մակարդակ։ Նա նշել է, որ բերման է ենթարկվել չորս մարդ՝ երեք տղամարդ եւ մեկ կին, որոնք ծայրահեղական հայացքներ ունեն, բայց չեն գտնվել ոստիկանության տեսադաշտում։

Ոստիկանության կոմիսար Մայք Բուշն ասել է, որ 49 մարդ է սպանվել երկու մզկիթում։ Մոտ 30 տարեկան տղամարդուն սպանությնա մեղադրանք է ներկայացվել։

Տեսանյութը, որը լայնորեն տարածվել է սոցցանցերում եւ որն, ըստ երեւույթին, նկարահանել է զինյալը, ցույց է տալիս, թե ինչպես է նա մտնում մզկիթ ու սկսում կրակել պատահական մարդկանց վրա։

Ականատեսի խոսքով՝ կրակողը սպիտակամորթ է, շիկահեր, սաղավարտով ու զրահաբաճկոնով։ Տղամարդը ներխուժել է մզկիթ, երբ հավատացյալները ծնկի էին իջել աղթոքի համար։ «Նա մեծ ատրճանակ ուներ, սկսեց կրակել բոլորի վրա»,- ասել է Ահմադ ալ Մահմուդը՝ ավելացնելով, որ իրեն եւ մյուսներին հաջողվել է փախչել ապակե դռնով։

Հրաձիգի «մանիֆեստում» հիշատակվում է «սպիտակ ցեղասպանության» մասին՝ տերմին, որը սովորաբար օգտագործվում է ռասիստական խմբերի կողմից՝ իրենց դրդող պատճառների մեջ ներգաղթը եւ փոքրամասնությունների թվաքանակի աճը նշելու համար։

Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը հաստատել է, որ հրաձիգը Ավստրալիայի քաղաքացի է։ Նա նրան անվանել է «աջ արմատական, ծայրահեղական եւ ահաբեկիչ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անթույլատրելի է, պահանջել ենք այդ հարցով պատշաճ քննություն․ ՄԻՊ-ը՝ ԵԿՄ մեքենայով մարդկանց վնասվածքներ հասցնելու մասին
Դա իրավաչափ երևույթ չէ, կոչ ենք արել ընդհանրապես զերծ մնալ նման գործողություններից։ Տարբեր հարցերի վերաբերյալ ունեցել ենք առերևույթ...
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափի կաշառքի գործով
Անմիջականորեն պաշտպանության նախարարությունում նա շարունակել է զբաղվել բնակարանային հարցերով․․․
Երեւանում քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
Ապրիլի 24-ին` ժամը 00:15-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի»
Նախօրեին մոտ մեկ տասնյակ քաղաքացիների ոստիկանները բերման էին ենթարկել...
Հրդեհ Սիլիկյան թաղամասում
Ապրիլի 23-ին, ժամը 14:54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
Երեւանի Աշխատանքի հրապարակում ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին
Ապրիլի 24-ին, ժամը 00:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի...
Ամենաշատ