News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ոչ թե այս կամ այն նպատակներից ելնելով է ՏՄՊՊՀ-ն գործում, այլ մեր օրենսդրությունը հստակ ասում է այն ուղենիշները, որով շարժվելու է մեր հանձնաժողովը։ Այս մասին, այսօր՝ մայիսի 10-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գեւորգյանը։

Նա, անդրադառնալով վարչապետի՝ բենզինի ու գազի շուկայով լուրջ զբաղվելու հանձնարարականին, նշեց, որ մինչ այս նիստն էլ իրենք արդեն իսկ աշխատանքները սկսել էին. «Բենզինի ու գազի շուկան գտնվում է ուշադրության կենտրոնում, մենք կփորձենք համապարփակ լուծում տալ։ Շուկան մանրամասն կուսումնասիրենք, կհասկանաք, թե որտեղ կան խնդիրներ, եթե կան չարաշահումներ, ապա համաչափ կենթարկվեն պատասխանատվության:

Միեւնույն ժամանակ շուկայի մասին պատկերացում կարծում եմ՝ ձեր միջոցով հրապարակային լայն քննարկման կդարձնենք, եւ հասարակության ուշադրությանը կդարձնենք, որվհետեւ ցանկացած չարահաշում, դա կլինի գնի բարձրացում թե իջեցում՝ դա խնդիր է»,-ասաց նա։

Գեղամ Գեւորգյանը չպատասխանեց հարցին, թե բենզինի ու գազի ոլորտում գերիշխող դիրք զբաղեցնողներն ովքեր են՝ նկատելով, որ ուսումնասիրությունները նոր են սկսել։

«ՏՄՊՊՀ-ն ապաքաղաքական կառույց է, եւ ես չեմ կարող քաղաքական կերպարների կամ քաղաքական անձանք վերաբերյալ որեւէ հայտարարություն անել: Մենք կնշենք

տնտեսվարող սուբյեկտները, թե նրանցից ով է զբաղվում քաղաքականությամբ կարծում եմ, որ դա այլ մարմին է, եւ այլ անձանց գնահատական է»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Վանաձորում, Օձունում, Գյումրիում, Երևանում
Վերատեղադրված գազատարը գործող գազատարին ներմիացման աշխատանքներ…
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Ղազախստանը ցանկանում է Բաքու-Սուփսա նավթամուղով տարեկան մինչև 5 մլն տոննա ղազախական նավթ տեղափոխել
2024 թվականի մարտին ղազախական KMG-ի և ադրբեջանական SOCAR-ի միջև․․․
Գումար է հատկացվել Շամիրամ համայնքի գազիֆիկացումն ապահովելու նպատակով
Շամիրամ համայնքի գազիֆիկացման աշխատանքների նախագծանախահաշվային…
Նավթը չափավոր թանկանում է նախորդ օրվա անկումից հետո
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունիսյան ֆյուչերսների արժեքը․․․
Brent տեսակի նավթը նվազել է մինչև 89,52 դոլար մեկ բարելի դիմաց
Երեքշաբթի օրը այդ պայմանագրերը նվազել են 0,08 դոլարով
Ամենաշատ