News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կիպրոսն աջակցում է ԵՄ-Հայաստան հարաբերությունների ամրապնդմանն ինչպես «Արեւելյան գործընկերության», այնպես էլ ԵՄ-Հայաստան համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում։ Այս մասին ասել է Կիպրոսի ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսը Հունաստանի արտգործնախարար Յորգոս Կատրունգալոսի եւ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ եռակողմ հանդիպումից հետո։

«Գործընկերության մասին համաձայնագրի առումով ես կցանկանայի ավելացնել, որ մենք սպասում ենք, որ առաջիկա շաբաթներին Ներկայացուցիչների պալատը կվավերացնի այն։ Համաձայնագրի ուժի մեջ մտնելը ԵՄ-Հայաստան հարաբերությունները նոր մակարդակի կբարձրացնի»,- նշել է նա։

Խրիստոդուլիդեսն ավելացրել է, որ հանդիպման ընթացքում նրանք պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը միջազգային կազմակերպությունների եւ տարբեր բազմակողմ ֆորումների շրջանակում։ Նախարարները նաեւ կարծիքներ են փոխանակել ղարաբաղյան հակամարտության լուծման հարցի եւ Պրեսպանյան համաձայնագրի կատարման վերաբերյալ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ-ն սկզբունքային նշանակություն է տալիս Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես կողմերի միջև սահմանազատման հիմք. Մարագոս
ԵՄ դեսպանի հետ քննարկել ենք Հաաստանի սահմանների և ներսում առկա իրավիճակ մասին…
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Բանաձևին կողմ է քվեարկել 425 պատգամավոր, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30...
Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում դադարեցնել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունը
Բացի այդ, բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումները անհամատեղելի են այդ երկրում COP29 համաժողովի նախապատրաստման հետ
Եվրախորհրդարանը հաստատել է 10 հազար եվրո կանխիկ վճարումների սահմանաչափը
Հաղորդվում է, որ Եվրամիության ամենավտանգավոր հանցավոր խմբավորումների ավելի քան մեկ երրորդը իրենց եկամուտները լվանում են անշարժ գույքի միջոցով
Թուրքիան հրաժարվել է ԵՄ-ին տվյալներ տրամադրել ներգաղթյալներին հատկացված 530 միլիոն եվրոյի օգտագործման մասին
Թուրքիան, իր հերթին, խոստացել է կանգնեցնել ներգաղթյալներին...
ԵՀ-ն Կիևին 1,5 միլիարդ եվրոյի չափով օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել
Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել արտակարգ ֆինանսավորման երկրորդ մասնաբաժինը
Ամենաշատ