News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ադրբեջանում ցածրակարգ ֆլեշմոբի կազմակերպիչները Արցախի սահմաններին մոտենալու նվազագույն հնարավորություն անգամ չունեն։ Այս մասին հայտարարեց Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը՝ NEWS.am-ի համար մեկնաբանելով համացանցում տարածված ինչ-որ ֆլեշմոբի կադրերը, որի մասնակիցներն Ադրբեջանում իբր մտադրվել են գնալ Արցախ։

«Նախ՝ պետք է ստուգել, թե արդյոք այդ կադրերը թարմ են, թե հին կադրեր են։ Եթե նույնիսկ կադրերը նոր են, ապա սա առաջին նման դեպքը չէ, այլ չորրորդ եւ նույնիսկ վեցերորդ։ Եկեք վերլուծենք, թե ինչ է կատարվում։ Ես այս գործողությունները կորակեի որպես հերթական ցածրակարգ «հայրենասիրական-քաղաքական ֆլեշմոբ»։ Ինչո՞ւ։ Նախ, որպեսզի հասկանանք, թե հնարավոր է արդյոք նման երթ, պետք է նվազագույն պատկերացումներ ունենալ սահմանների մասին։ Իսկ Ադրբեջանի հետ մեր սահմանը ոչ թե ուղղակի սահման է, այլ փաստացի կրակի գիծ։ Եթե այդ մարդիկ իրոք ուզում են հատել սահմանը, նրանք սկզբի համար պետք է հաղթահարեն ադրբեջանական ԶՈՒ-ի մի քանի պաշտպանական գծեր, այնուհետեւ հատեն ականապատված գոտին, որը բավական լայն է։ Ադրբեջանցիների կողմից ականապատված գոտին։ Այսինքն, նրանք նույնիսկ մեր սահմաններին մոտենալու հնարավորություն չեն ունենա, որովհետեւ բոլորը կպայթեն այդ գոտում։ Եւ ադրբեջանական կողմը հազիվ թե տեխնիկա օգտագործի եւ գոտին մաքրի։ Դրանից հետո նրանք պետք է անցնեն եւս մեկ գոտի մեր կողմից։ Այսինքն նրանք նույնիսկ ֆիզիկապես չեն կարող հասնել մեր դիրքերին, էլ չեմ ասում սահմանը հատելու մասին։

Հետեւաբար նմանօրինակ ֆլեշմոբերը էժանագին ակցիա են, որի կազմակերպիչները տարբեր նպատակներ են հետապնդում։ Այնտեղ կան մի քանի մարգինալ կազմակերպություններ, օրինակ՝ «Ղարաբաղի ազատագրման կազմակերպությունը», որոնք ստիպված են ժամանակ առ ժամանակ հիշեցնել իրենց մասին։ Ինչ-որ մեկը իր մասին հիշեցնում է մերկանալու եւ ծովափնյա ճեմուղով քայլելու միջոցով, իսկ մյուսն էլ՝ այս միջոցով։ Այս, այսպես կոչված, «հայրենասիրությունը» որեւէ վնաս, առավել եւս կյանքի եւ առողջության համար սպառնալիք չի ներկայացնում, քանի որ այդ գաղափարն իրագործելը տեխնիկապես անհնար է։ Դե, գալիս են, բղավում են, գոռում են, պաստառներ են թափահարում, գնում են տուն։ Ահա «դեպի պատմական հայրենիք» անվանումով թատերականացված ներկայացման ամբողջ իմաստը»,- նշեց Դավիթ Բաբայանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ