News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Բոտսվանայի նախագահ Մոքվեսթի Մասիսին, ինչպես նաեւ երկրի խորհրդարանականները կտեղավորվեն կարանտինում 14 օր ժամկետով եւ կթեստավորվեն նոր կորոնավիրուսի հայտնաբերման համար, քանի որ բուժքույրը, որը ստուգում էր օրենսդիրներին վիրուսով վարակման առնչությամբ, ինքը վարակվել է COVID-19-ով, հաղորդում է Reuters-ը:

Չորեքշաբթի բուժքույրը ջերմաչափել էր մի քանի օրենսդիրներին խորհրդարանի հատուկ նիստի ժամանակ, որը գումարվել էր երկրի նախագահի նախաձեռնությամբ արտակարգ դրությունը մինչեւ վեց ամսով երկարաձգելու մասին առաջարկը քննարկելու համար:

Հինշգաբթի առողջապահության նախարար Լեմոգանգ Քվապեն հայտարարել էր խորհրդարանականներին, որ բուժքրոջ մոտ հաստատվել է COVID-19:

«Նրա մոտ որեւէ ախտանշան չկար, սակայն նա անցել էր սովորական թեստավորում: Ցավոք, արդյունքը պարզ էր դարձել չորեքշաբթի երեկոյան՝ խորհրդարանում նիստի ժամանակ նրա հերթապահությունից հետո»,-ասել է Քվապեն:

Այժմ երկրի նախագահը եւ բոլոր օրենսդիրները կտեղավորվեն երկու շաբաթ տեւողությամբ կարանտինում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ