News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կյանքից հեռացել է «Մոսկվա» կինոթատրոնի տնօրենը` Մարտուն Ադոյանը։ Նախնական տեղեկություններով` Ադոյանը մահացել է ինսուլտի հետևանքով։

Նա 29 տարի է, ինչ զբաղեցնում էր «Մոսկվա» կինոթատրոնի տնօրենի պաշտոնը:

Մարտուն Ադոյանը ծնվել է Արագածոտնի մարզի Ուջան գյուղում՝ 1955 թ-ին: Ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանը:

1986-1991 թթ. եղել է Հայկական ԽՍՀ Կինեմատոգրաֆիայի պետական կոմիտեի վերահսկողության և վերստուգման բաժնի պետը, Հանրապետության կինովիդեո միավորման գլխավոր տնօրենի տեղակալը։

Մշակութային ոլորտում ծավալած գործունեությունը հիմնականում առնչվում է կինոարտադրությանը. եղել է բազմաթիվ ֆիլմերի և հեռուստաֆիլմերի գլխավոր պրոդյուսեր:

2007 թվականին Ադոյանը պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով, իսկ 2014 թվականին ՀՀ նախագահի մրցանակ է ստացել։ 2015 թվականին արժանացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչման, իսկ 2016 թվականին պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ