News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

79 տարի միասին ապրած էկվադորցի ամուսինները բացահայտել են երկարատեւ սիրո գաղտնիքը: Նրանք հայտնվել են Գինեսի գրքում, հաղորդում է Lenta-ն:

110-ամյա Խուլիո Կեսար Մորա Տապիան եւ 104-ամյա Վալդրամինա Մակլովիան պատմել են, որ իրենց հարաբերությունները սկսվել են ընկերությունից: Զույգը որոշել է ամուսնանալ 7 տարի անց՝ 1941 թվականի փետրվարի 7-ին: Նրանք գաղտնի են ամուսնացել, քանի որ երկուսի ծնողներն էլ դեմ են եղել այդ ամուսնությանը: Միասին զույգը դաստիարակել է 5 երեխա, 11 թոռ, 21 ծոռ եւ 9 ծոռնորդի:

Ամուսիններն իրենց ընտանիքը համարում են կյանքում ամենագլխավոր առաջնահերթությունները: Նրանց խոսքով՝ հարաբերությունները պետք է հիմնվեն սիրո եւ հարգանքի վրա: «Ընտանիքում ամուր հարաբերությունների գրավականը սերը, փոխադարձ հարգանքը, ազնվությունն ու պատշաճ դաստիարակությունն է»,-ասել են ամուսինները:

Նրանց խոսքով՝ իրենց ամուսնությունը պահպանվել է հարգանքի, կարեկցանքի շնորհիվ: «Մենք երբեք չենք վիճել: Ճիշտ է, եղել են տարաձայնություններ, սակայն երեխաներն այդ մասին չեն իմացել»,-հավելել են ամուսինները:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ