News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղում կրկին անհանգիստ է: Այնտեղից հասնող տագնապալի հաղորդումների ֆոնին Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումն առնվազն կոկիկ զուսպ է թվում: Նախագահ Վլադիմիր Պուտինը կողմերին կոչ է արել դադարեցնել կրակը, հեռախոսային բանակցություններ են անցկացվել Երեւանի եւ Բաքվի ներկայացուցիչների հետ: Այս մասին ասվում է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովի հոդվածում, փոխանցում է «Կոմերսանտ»-ը:

«Ո՞րն է այսպիսի դիրքորոշման պատճառը: Սա դադա՞ր է ինչ-որ կոշտ որոշում կայացնելուց առաջ: Թե՞ զսպվածությունն Մոսկվայի արտաքին քաղաքականության նոր ֆիրմային ոճն է:

Իրավիճակին սրություն է հաղորդում նաեւ Ռուսաստանի դիրքորոշման եւ Թուրքիայի մոտեցումների կտրուկ հակադրությունը, որը հստակ եւ հետեւողականորեն աջակցել է Ադրբեջանին: Այստեղ հնարավոր չէ զերծ մնալ նաեւ տեղի ունեցող իրադարձություններին Կրեմլի արձագանքի համեմատությունից հետխորհրդային մյուս հանրապետությունների հետ: Որպես կանոն, այն տարբերվում է որոշակիությամբ եւ կոշտությամբ: Եվ ուրեմն ինչու՞ Ռուսաստանը Թուրքիա չէ Ղարաբաղի հետ կապված պատմության մեջ: Առաջին հերթին` այն պատճառով, որ մենք տարբեր արտաքին քաղաքական օպտիկա ունենք:

Անկարայի համար Հայաստանի հետ հարաբերություններն այնպիսին են, որ դրանք կարելի է հաշվի չառնել եւ անտեսվել եւ միայն մեկ կողմի դիրքորոշումը զբաղեցնել: Եվ դրանով իսկ ցույց տալ, որ Կովկասը Թուրքիայի համար պակաս կարեւոր չէ, քան Միջերկրական ծովի տարածաշրջանը:

Իսկ Ռուսաստանը, դաշնակցային հարաբերություններ զարգացնելով Հայաստանի հետ, Ադրբեջանին որպես գործընկեր է դիտարկում: Ի տարբերություն հետխորհրդային այլ հակամարտությունների` հայ-ադրբեջանական դիմակայությունում պատերազմող երկու կողմերն էլ աջակցում են Ռուսաստանի միջնորդությանը:

Հատկանշական է, որ այս դեպքում Արեւմուտքը դրա հետ կապված ոչ մի հիմնարար առարկություն չունի` գիտակցելով, որ Մոսկվան կարող է վճռական ներդրում ունենալ հակամարտության լիցքաթափման գործում: Մի վայրկյանում կորցնել այդ ամենը` չունենալով ադեկվատ քաղաքական փոխհատուցում, անթույլատրելի շքեղություն է:

Ասենք, Ռուսաստանը հրաժարվում է իր միջնորդական դերից եւ աջակցում է կողմերից մեկին` նշանակություն չունի, թե որ: Այս պարագայում Վրաստանի կորստից հետո այն կորցնում է իր ազդեցությունն ընդհանուր Անդրկովկասում:

Ավելին, դաշնակցից (Հայաստանից) հրաժարվելը ռեզոնանս կստեղծի առանձին տարածաշրջանի սահմաններից դուրս, մինչդեռ գործընկերոջ (Ադրբեջանի) հետ դիմակայության ավելացումը ինքնաբերաբար առճակատման կհանգեցնի Թուրքիայի հետ (որը դեռ ՆԱՏՕ-ի անդամ է եւ ունի երկրորդ ամենամեծ ռազմական ներուժը դաշինքում):

Եվ ամենակարեւորն այն է, որ այս դեպքում դա շատ ավելի մեծ սպառնալիք կստեղծի Հայաստանի անվտանգության համար: Մոսկվան հաստատ կկորցնի թերեւս անուղղակի ազդեցության լծակները Բաքվում եւ Անկարայում կայացվող որոշումների վրա:

Վաղու արդեն ժամանակն է հասկանալ (հատկապես ցանցային եւ բազմոցային ռազմավարների համար)` արագ պատասխանի բացակայությունը, իրավիճակի շուրջ մտորումը եւ հավասարակշռումը «Մերոնք մերոնց դեմ» դիրքորոշմանը գնալու թուլության դրսեւորում չէ: Յուրաքանչյուր դեպքի համար հնարավոր միջոցների իր զինանոցը գոյություն ունի»:

Այս ամենը չի նշանակում, որ Մոսկվայի համար ղարաբաղյան ուղղությամբ ուժային սցենարը բացառվում է: Նախապես ոչինչ բացառել հնարավոր չէ: Բայց դա կարող է իրականացվել միայն ծայրահեղ դեպքում: Ի վերջո, նույն Հայաստանը սեպտեմբերյան սրացումից մի քանի ժամ անց չգնաց Լեռնային Ղարաբաղի ճանաչելու ճանապարհով»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ