News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 14
USD
522.48
EUR
632.67
RUB
7.06
ME-USD
0
Տեսնել լրահոսը

«Այն փաստը, որ Հայաստանը հայտնվել է ռազմական մեկուսացման մեջ, արդեն իսկ ագրեսիայի ձեւ է նրա դեմ»,- «Վզգլյադ» թերթին ասել է ռազմական փորձագետ Կոնստանտին Սիվկովը` մեկնաբանելով Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի հայտարարությունը` Հայաստանում ռուսական դեսանտային օպերիացիայի հնարավորության մասին:

«Նախ, Հայաստանում ռուսական բազա կա Գյումրիում: Այնտեղ տեղակայված ստորաբաժանումների ուժերը բավարար են Լեռնային Ղարաբաղում զինված դիմակայության արդյունքի վրա ազդելու համար,- ասել է ռազմական գիտությունների դոկտոր Կոնստանտին Սիվկովը:- Երկրորդը, ինչ վերաբերում է Գյումրիի բազայից դուրս ռուսական զորքերի եւ ավիացիայի գործողություններին, ապա հարցը պետք է լուծվի Վրաստանի տարածքով օդային միջանցքի «ճեղքման» միջոցով: Դա չես անի ոչ Թուրքիայի եւ ոչ էլ Ադրբեջանի միջով», գրում է «Վզգլյադ»-ը:

«Կամ, հաշվի առնելով Ադրբեջանի հետ Ռուսաստանի ընդհանուր սահմանը եւ այն փաստը, որ իրավիճակի բացասական զարգացման դեպքում մենք ստիպված կլինենք պայքարել հենց այդ երկրի դեմ, «խաղաղություն պարտադրելու»խնդիրը կարող է լուծվել ուղղակիորեն Ադրբեջանին հասցված ավիահարվածների միջոցով` Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի ապաարգելափակման համար»,- հավելել է պարբերականի զրուցակիցը:

«Այսօր հայ-ադրբեջանական հակամարտությանը Ռուսաստանի մասնակցության առնվազն երկու ամբողջությամբ իրավական հիմք գոյություն ունի: Առաջինն այն է, որ Հայաստանը հայտնվել է մեկուսացման մեջ: Սա ինքնին ագրեսիայի ձեւ է: Երկրորդը` Ադրբեջանը հարվածներ է հասցնում ոչ թե Լեռնային Ղարաբաղի, այլ Հայաստանի տարածքին: Պաշտոնական Բաքուն հստակ հայտարարում է ինչ-որ Ս-300 համակարգերի ոչնչացման մասին: Ղարաբաղի տարածքում նման կոմպլեքսներ չկան, սակայն դրանք կան Հայաստանում»,- նշել է Սիվկովը:

«Սա եւս ագրեսիայի ձեւ է, եւ եթե այդպես է, ապա ուժի մեջ է մտնում Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածը: Իսկ ՀԱՊԿ-ն այս դեպքում պետք է հանդես գա ի պաշտպանություն իր անդամներից մեկի: Պատկերացրեք, եթե ինչ-որ երկիր հարձակվեր ՆԱՏՕ-ի անդամ Լեհաստանի կամ Բալթյան երկրներից մեկի վրա, ապա Հյուսիսատլանտյան դաշինքի բոլոր անդամները պատերազմ կսկսեին այդ երկրի դեմ: Այստեղ նույնն է»,- պարզաբանել է փորձագետը:

«Ի թիվս այլոց, Հայաստանը մտնում է Եվրասիական տնտեսական միության մեջ։ Այս երկրի շրջափակումը Ռուսաստանին ուղղակի վնաս է հասցնում, քանի որ մենք այնտեղ տնտեսական մեծ շահեր ունենք։ Ուստի հակամարտությունում Ադրբեջանի դեմ Հայաստանի կողմում հանդես գալու հիմնավորումներն առավել քան բավարար են։ Սակայն դրա համար անհրաժեշտ է, որ Հայաստանը դիմի ՀԱՊԿ-ին, իսկ դա դեռեւս չի եղել։ Սա, իմ կարծիքով, վկայում է այն մասին, որ հակամարտությունում Երեւանին գործերն այնքան էլ վատ չեն, ինչպես այդ մասին հայտարարում է Ադրբեջանը»,- շեշետել է զրուցակիցը։

«Իսկ եթե դիմի, ապա ՀԱՊԿ-ի նորմերի համաձայն՝ Ռուսաստանի միջամտությունը կլինի ոչ միայն հնարավոր, այլեւ պարտադիր։ Հակառակ դեպքում Հավաքական անվտանգության պայմանագիրը կդադարի գոյություն ունենալ։ Դրան կհաջորդի ԵԱՏՄ-ի փլուզումը, եւ կդադարեն միջազգային ասպարեզում Ռուսաստանին ընկալել որպես լուրջ ուժ, որն ունակ է պաշտպանելու իր դաշնակիցներին։ Սա անչափ ծանր հարված կլինի մեր երկրի իմիջին»,- եզրափակել է Կոնստանտին Սիվկովը։

Պետական դումայի ԱՊՀ, եվրաինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի գործերով կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինն ավելի վաղ հնարավոր էր համարել հայ-ադրբեջանական հակամարտությանը Ռուսաստանի միջամտությունը Հայաստանում դեսանտային գործողության միջոցով։

Նա նշել էր, թե վստահ չէ՝ ինչ կերպ կվարվի Մոսկվան, բայց ներկայացրել էր մի քանի հնարավոր տարբերակներ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վերիշենի եւ Ակների բնակիչները ՄԻՊ-ին են ներկայացրել ՀՀ սահմանամերձ համայնքների ցանկում ընդգրկվելու հարցը
Արման Թաթոյանը գյուղերի բնակիչներին ներկայացրել է Սեւ լճի ու դրան հարակից տարածք իր փաստահավաք աշխատանքների արդյունքները…
Ադրբեջանի զավթողական ախորժակը բացվել է Փաշինյանի վարչախմբի հակահայկական քաղաքականության պատճառով. «Հայաստան» դաշինք
Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերում ադրբեջանական զինվորականների ներխուժման արդյունքում մեզ համար անվտանգային լրջագույն սպառնալիքներ են առաջացել…
ՀՀ ինքնիշխան տարածքում ադրբեջանական զինվորականների ներկայությունը խախտում է ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները. ՄԻՊ
Սեւ լճի հարակից տարածքում Մարդու իրավունքների պաշտպանը ծանոթացել է ստեղծված իրավիճակին…
«Ակնկալում ենք միջազգային հանրության կողմից հստակ եւ գործուն քայլեր. «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության հայտարարությունը
Անմիջականորեն պետք է դիմի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին՝ Ռուսաստանին, ԱՄՆ-ին եւ Ֆրանսիային, նաեւ որպես ՄԱԿ…
Լեւոն Տեր-Պետրոսյանը Ռուսաստանի դեսպանի հետ քննարկել է Հայաստանում տիրող իրավիճակը եւ հնարավոր զարգացումները
Լեւոն Տեր-Պետրոսյանն այսօր՝ մայիսի 14–ին, իր առանձնատանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան...
Ադրբեջանական զինուժի ներխուժումը Հայաստանի տարածք հանցագործություն է. ՄԻՊ
«Դա Հայաստանի սահմանամերձ շրջանների բնակիչների իրավունքների կոպիտ խախտում է...