News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Այն, որ Արա Այվազյանի հայտարարությունը չէր պարունակում բավականաչփ դետալներ, ես համաձայն եմ, բայց այն, որ նա հստակ ներկայացրեց իրավիճակը, կարծում եմ՝ դա եւս ակնհայտ է: Այս մասին, այսօր՝ հունիսի 9-ին, ասուլիսի ժամանակ նշեց «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական շտաբի պետ, ՀՀԿ ԳՄ անդամ Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով ԱԳ նախարարի պաշտոնը լքած Արա Այվազյանի հայտարարությանը:

«Եկեք նայենք, թե ինչ հիմնական ուժեր կան յուրաքանչյուր երկրում, երբ նա պայքարում է անվտանգության համար. Դա զինված ուժերն են, երկրորդը՝ դիվանագիտական կորպուսը: Երեք տարի ամեն ինչ արվեց, որ ճախճախվեն մեր զինված ուժերը, որ կազմալուծվեն, նաեւ արվում էին քայլեր, որ ճախճախվի մեր դիվանագիտական կորպուսը:

Այսինքն այսօր ինչպես զինվոր չունենք սահմանի վրա, որ կարողանա անառիկ պահել ՀՀ տարածքը, այնպես էլ զինվոր չունեն դիվանագիտական մարտադաշտում»,-ասաց նա:

Դավիթ Հարությունյանը զառանցանք անվանեց Նիկոլ Փաշինյանի կողմից հնչող հայտարարությունները, թե այս իշխանություններին հաջողվել է վերջին ժամանակահատվածում ապահովել ավելի շատ թե զենք, թե ռազմամթերք եւ վերազինել բանակը: «Նա  արել է լրիվ հակառակը: Նա մսխել է պաշտպանության բյուջեի միջոցները անիմաստ ձեւով՝ դրանով քայքայելով մեր զինված ուժերը:

Նա արել է նաեւ այլ քայլեր՝ քայքայելու համար մեր զինված ուժերը եւ ակնհայտ է, թե ինչու: Զինված ուժերը այն կայացած կառույցն էին, որ իր համար վտանգ էին ներկայացնում: նա փորձել է չեզոքացնել իր համար այդ վտանգը»,-ասաց նա:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ