News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 21
Տեսնել լրահոսը

Միխայիլ Սահակաշվիլիի կինը՝ Սանդրա Ռուլոֆսը, Facebook-ում տեղադրել է ամուսնուն աջակցող եւ Վրաստանի բնակիչներին ուղղված գրառում, հայտնել է «Sputnik-Արմենիա»-ն:

Վրաստանում Սահակաշվիլու ձերբակալության մասին հայտարարվել է ուրբաթ երեկոյան:

«Նա մեզ տեղեկացրեց, թե ինչ նախագծով պետք է հանդես գա, եւ միեւնույն ժամանակ հստակ ցույց տվեց մեզ կառավարության իրական դեմքն ու համակարգի արատները: Վաղը դուք ինքներդ կգնահատեք նրա հերոսական պահվածքը», - գրել է Ռուլոֆսը:

Բայց մինչ նա սոցիալական ցանցերում սատարող գրառումներ էր անում, պարզվեց, որ նախկին նախագահը ... արդեն նոր կին ունի:

«Ես եւ Լիզան որոշեցինք բոլորին ասել, որ մենք միասին ենք: Մենք սկսում ենք նոր կյանք, նոր ընտանիք», - ասել է Սահակաշվիլին տեսանյութում, որը տարածել է նրա նոր կինը՝ Լիզա Յասկոն:

Գրառման մակագրության մեջ ասվում է, որ կադրերն արվել են մինչեւ Սահակաշվիլու՝ Վրաստան մեկնելը:

Մինչ այդ հայտնի էր, որ Սահակաշվիլին ամուսնացած է Սանդրա Ռուլոֆսի հետ, նրանք երկու որդի ունեն:

Ելիզավետա Յասկոն քաղաքագետ է, մշակութային հարցերով փորձագետ, Ուկրաինայի Գերագույն ռադայի 9-րդ գումարման Ժողովրդական պատգամավոր՝ «Ժողովրդի ծառա» կուսակցությունից, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ուկրաինական պատվիրակության նախկին նախագահ:

Միխայիլ Սահակաշվիլին երկու անգամ զբաղեցրել է Վրաստանի նախագահի պաշտոնը: Նա Վրաստանից հեռացել է 2013 թվականի նոյեմբերին եւ այդ ժամանակից ի վեր չի վերադարձել հայրենիք, չնայած մի քանի անգամ խոստացել է դա անել: Նախկին նախագահը հետախուզման մեջ էր: 2015 թվականին կորցրել է Վրաստանի քաղաքացիությունը եւ ավելի քան վեց տարի է՝ Ուկրաինայի քաղաքացի է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ