News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Լեոնարդի գիսաստղը, որն այս տարվա ամենապայծառն է լինելու, դեկտեմբերի 12-ին նվազագույն հեռավորությամբ կմոտենա Երկրին, այն հնարավոր կլինի դիտել անզեն աչքով, հայտնել է Մոսկվայի պլանետարիումի կայքը։

«2021 թվականի դեկտեմբերի 12-ին այն (գիսաստղը - խմբ.) կանցնի մեր մոլորակից 35 միլիոն կիլոմետր հեռավորության վրա։ Այս պահին գիսաստղը գտնվում է Օձակիր համաստեղությունում եւ, ամենայն հավանականությամբ, այն հնարավոր կլինի տեսնել անզեն աչքով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հյուսիսային կիսագնդում գիսաստղը հասանելի կլինի անզեն աչքով դիտարկելու համար 2021 թվականի դեկտեմբերին։ Դեկտեմբերի 1-ից դեկտեմբերի 13-ը այն արագորեն կշարժվի Որսկան շներ, Եզնարած, Օձ, Հերկուլես եւ Օձակիր համաստեղությունների ֆոնին՝ ունենալով կրկնակի տեսանելիություն՝ առավոտյան եւ երեկոյան: Լեոնարդի գիսաստղին հնարավոր կլինի դիտել երեկոյան մթնշաղին, մեկ-երկու ժամվա ընթացքում, մայրամուտից անմիջապես հետո եւ առավոտյան ժամը 5:00-6:00՝ մինչեւ արեւածագը։   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ