Նոյեմբերի 16-ին գերեվարված, ապա դեկտեմբերի 29-ին հայրենադարձված ռազմագերիներից Արման Խաչատրյանը ձերբակալվել է։ Այս տեղեկությունը NEWS.am-ին հաստատեցին Քննչական կոմիտեից:

Ըստ Քննչական կոմիտեի, նրան մեղադրանք է առաջադրվել մարտական ծառայության կանոնները խախտելու համար:

Նշենք, որ երեկ հայրենադարձվել է 5 հայ գերի։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ի մարտերի ընթացքում գերեվարված, ապա հայրենադարձված արդեն վեցերորդ զինվորականին է մեղադրանք առաջադրվում։