News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Գիտնականները պարզել են, որ ոչ բարձրահասակ մարդիկ, բարձրահասակների համեմատ, ավելի երկար են ապրում, տեղեկացրել է Consumer News and Business Channel-ը։

Կենսաբանների եւ ժողովրդագիրների հետազոտություններն այդ մասին վկայում են որպես ապացուցված փաստի։ Այդ օրինաչափությունը նկատվել է մի շարք հետազոտություններում, որոնք կատարել են տարբեր երկրների փորձագետները։

Գիտնականներն ուսումնասիրել են տարբեր մարզաձեւերով զբաղվող ֆինն մարզիկների կենսաբանական տվյալները եւ մարդաբանական բնութագրերը։ Ընդհանրացվել են 2,5 հազար մարզիկների մասին տեղեկությունները։ Պարզվել է, որ բարձրահասակ բասկետբոլիստները միջինը յոթ տարով ավելի քիչ են ապրում, քան դահուկային մարզաձեւերի ներկայացուցիչները։

Կան տվյալներ նաեւ իտալական բանակի վերաբերյալ։ 160 սանտիմետրից ցածր հասակ ունեցող զինվորները երկու տարով ավելի երկար են ապրել, քան նրանց բարձրահասակ գործընկերները։

Թե ինչու է այդպես՝ առայժմ այս հարցում որոշակիություն չկա։ Բայց կա ուշադրության արժանի վարկած, որը կարող է բացատրել երեւույթը։ Բանն այստեղ օրգանիզմի «մեծանալու» տարբերություններն են։ Կարծիք կա, որ յուրաքանչյուր յոթ տարին մեկ մեր մարմիններում  տեղի է ունենում «ռեւիզիա»՝ թարմացված բջիջներով։

Մի շարք փորձագետներ կարծում են, որ բարձրահասակ մարդիկ ստիպված են այդ ռեակցիաների վրա ավելի շատ էներգիա ծախսել։ Մինչդեռ ցածրահասակները պահպանում են ուժերի մի մասն ավելի երկար կյանքի համար։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ