News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Մարիա Գժեգոժեւսկայայի անվան հատուկ մանկավարժության ակադեմիայի հոգեբանները Լեհաստանում ապացուցել են, որ մութ եռյակի անհատականության գծերը կապված են հարաբերություններում մանիպուլյացիաների օգտագործման հետ: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Personality and Individual Differences ամսագրում։

Մութ եռյակը բնորոշվում է բացասական գծերով՝ նարցիսիզմ, մաքիավելիզմ եւ փսիխոպատիա։ Նարցիսիզմը կապված է մեծամտության, ինքնասիրահարվածության եւ էմպատիայի բացակայության հետ։ Մաքիավելիզմը ներառում է մանիպուլյատիվություն եւ ուրիշներին շահագործելու ցանկություն, ինչպես նաեւ բարոյականության եւ խաբեության ցինիկ անտեսում: Փսիխոպատիայի հիմնական հատկանիշներն են հակասոցիալական վարքագիծը, իմպուլսիվությունը, եսասիրությունը եւ անսրտությունը:

Հետազոտության համար հեղինակները հրավիրել են 171 կամավորի: Նրանք կատարել են հարցում, որի ընթացքում հետազոտողները կարողացել են գնահատել մասնակիցների ագրեսիվության մակարդակը, ռոմանտիկ հարաբերություններում մանիպուլյացիաների կիրառման հաճախականությունը, ինչպես նաեւ պարզել, թե որքանով են արտահայտված մութ եռյակի գծերը մասնակիցների մեջ:

«Արդյունքները ցույց են տալիս, որ մաքիավելիզմը, նարցիսիզմը եւ ագրեսիվությունը դրականորեն կապված են մանիպուլյատիվ ազդեցության մեթոդների կիրառման հակվածության հետ»,- նշում են գիտնականները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ