News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Չինացի գիտնականներն ապացուցել են, որ ավելի մեծ տարիքում ընկերների հետ կանոնավոր հանդիպումները մեծացնում են կյանքի տեւողությունը։ 80 տարեկանից բարձր մարդկանց համար ամենօրյա շփումը կրկնակի անգամ նվազեցնում է մահվան ռիսկը:

Հինգ տարի շարունակվող հետազոտության ընթացքում մահացել է միայնակ ապրող տարեցներից յուրաքանչյուր հինգերորդը, մինչդեռ ակտիվ սոցիալական կյանք վարող 14  մարդկանցից միայն մեկն է մահացել այդ ընթացքում: Նույնիսկ նրանք, ովքեր մեկ-մեկ են շփվել, նվազեցրել են մահվան ռիսկը:

Գիտնականները ենթադրել են, որ մեծաթիվ ընկերներ ունենալը կարող է նպաստել առողջ վարքագծին, բարձրացնել ֆիզիկական ակտիվությունը եւ օգնել նվազեցնել սթրեսը:

Փորձագետները նշում են, որ 85 տարեկանից բարձր մարդկանց մոտ սոցիալական մասնակցությունը ժամանակի ընթացքում զգալիորեն նվազում է, եւ պետք է ավելին անել, որպեսզի տարեցները առողջ սոցիալական կյանք վարեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ