News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Մտավոր հոգնածությունը վատթարացնում է ֆիզիկական աշխատունակությունը: Սա պետք է հաշվի առնել մարզիկներին մրցումներին նախապատրաստելիս: Օրինակ՝ ելույթների ժամանակ կարելի է հրաժարվել սմարթֆոնից՝ դրա օգտագործումը զգալի մտավոր ուժ է պահանջում։

Այս եզրակացություններին են հանգել Բիրմինգհեմի համալսարանի գիտնականները՝ 16 հոգու մասնակցությամբ ուսումնասիրության ժամանակ: Սկզբում նրանք 90 րոպե են ծախսել՝ փորձելով բառեր կազմել առաջարկված տառերից, իսկ հետո գնացել են մարզման։ Վերահսկիչ խումբը մարզվելուց առաջ դիտել է չեզոք տեսանյութեր։

Պարզվել է, որ մտավոր առաջադրանքները լուծելուց հետո կամավորներն ավելի շատ են լարվել եւ ավելի վատ են կատարել ֆիզիկական վարժությունները։

Գիտնականները եւս մեկ հետազոտություն կանցկացնեն պրոֆեսիոնալ մարզիկների մասնակցությամբ: Դրանից հետո նրանք նախատեսում են ստեղծել ուղեղի դիմացկունության մարզման տեխնիկա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ