
Ամերիկացի 92-ամյա մեդիամագնատ Ռուպերտ Մերդոկը հայտարարել է քանթրի երաժիշտ եւ գործարար Չեստեր Սմիթի 66-ամյա այրու՝ Էն-Լեսլի Սմիթի հետ իր նշանադրության մասին, սա կլինի մեդիատիտանի հինգերորդ ամուսնությունը, հայտնում է New York Post ը։
«Ես շատ անհանգստացած էի։ Ես վախենում էի սիրահարվել, բայց գիտեի, որ դա վերջին անգամ է լինելու։ Հույս ունեմ՝ այդպես էլ կլինի։ Ես ուրախ եմ։ Երկուսս էլ հույս ունենք միասին անցկացնել մեր կյանքի երկրորդ կեսը»,- ասել է Մերդոկը։
Էն-Լեսլի Սմիթը պատմել է, որ Մերդոկի հետ ծանոթացել է անցյալ տարվա սեպտեմբերին: Զույգի հարսանիքը տեղի կունենա ամռան վերջին։