News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայից երիտասարդ ծնողները դատական պայքար են մղում՝ իրենց որդուն Աիդ անվանելու իրավունքի համար, գրում է Oddity Central-ը։

Քրիստինա Դեգրեն եւ Ռոդրիգո Վելասկեսը իրենց առաջնեկին ունեցել են անցյալ տարվա սեպտեմբերին։ Սակայն մինչեւ հիմա չկա պարտադիր փաստաթուղթ, որը տրվում է երեխայի ծնունդից հետո, քանի որ տեղական իշխանությունները հրաժարվում են գրանցել երեխայի անունը։

Կինը պատմել է, որ ամուսնու հետ որոշել են երեխային Աիդ անվանել՝ հին հունական Աստծո պատվին։

Ֆրանսիայում ծնողները չեն կարող երեխային ցանկացած անուն տալ։ Եթե իշխանությունները կարծում են, որ անունը հակասում է երեխայի շահերին, նրանք իրավունք ունեն խնդրել հորն ու մորը փոխելու այն։

«Մենք նրան Լյուցիֆեր կամ Սատանա չենք անվանել, մենք հիմար չենք։ Մենք պարզապես յուրահատուկ անուն էինք ուզում, որը լավ է հնչում», — շարունակել է Դեգրեն։

Դատարանն այս գործով որոշում պետք է կայացնի ապրիլի 4-ին։ Եթե դատարանը ուժի մեջ թողնի որոշումը, զույգը ստիպված կլինի այլ անուն ընտրել։  Ծնողներն արդեն հայտնել են բողոքարկելու մտադրության մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ