News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Տղամարդիկ ավելի դժվար են հաղթահարում սիրելիի մահը, քան կանայք: Նաեւ ավելի հավանական է, որ կորստից հետո մեկ տարվա ընթացքում իրենք մահանան: Դա կարող է պայմանավորված լինել ընտանիքում գենդերային դերերով եւ նրանով, որ կանայք հոգեբանորեն ավելի կայուն են:

Նման եզրակացությունների են հանգել Կոպենհագենի համալսարանի գիտնականները վեցամյա հետազոտության ընթացքում, որին մասնակցել է 925 հազար տարեց մարդ, գրում է Naked Science-ը։

Պարզվել է, որ 65-69 տարեկան տղամարդկանց մոտ կնոջ կորստից հետո հաջորդ տարվա ընթացքում մահանալու հավանականությունը 70 տոկոսով մեծանում է՝ ի տարբերություն իրենց չայրիացած հասակակիցների։ Կանանց համար այս ցուցանիշը կազմում է 27 տոկոս:

Միգուցե, պատճառն այն է, որ այրիները հաճախ մենակ են մնում չկարգավորված կենցաղի հետ։ Եթե ​​տնային գործերը կնոջ վրա են եղել, ապա չլվացված սպասքն ու կեղտոտ սպիտակեղենը բացասաբար կանդրադառնան տղամարդու հոգեվիճակի վրա։

Հավանական է նաեւ, որ կանայք հոգեբանորեն ավելի կայուն են եւ շեղվում են տնային աշխատանքով եւ ընկերների հետ շփվելով: Տղամարդիկ վախենում են ցույց տալ իրենց թուլությունը ողբերգությունից հետո, պարփակվում են եւ կարող են խորը դեպրեսիայում հայտնվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ