News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Ավստրալիայի 94-ամյա բնակչուհին, որը նույնիսկ դպրոցական կրթություն չի ստացել, 14 տարեկանից վարել է կարդացած գրքերի ցանկ։ Նրա թոռը Twitter-ի իր հետեւորդների հետ կիսվել է իր տատիկի օրագրի մի մասով։ Այն ունեցել է 1658 վերնագիր։

Ավստրալիայի Ալֆակրուցիս համալսարանական քոլեջի տնօրեն Բեն Մայերսը պարզել է, որ իր 94-ամյա տատիկը ամբողջ կյանքում գրել է կարդացած գրքերի անունները: Նա նույնիսկ տպել է ցուցակը գրամեքենայի վրա: Մայերսը լուսանկարել է այն եւ հատվածներ տեղադրել Twiiter-ի իր էջում։ «Սա մեկ մարդու գիտակցության զարմանալի արխիվ է, որը գրվել է գրեթե մեկ դար»,-գրել է նա։

Կնոջ ընտանիքը փախել է Հարավսլավիայից 1945 թվականին։ Նրանք ապրում էին Գերմանիայում, որտեղից տեղափոխվել են Ավստրալիա։ Մայերսի տատը չի ավարտել դպրոցը, բայց միեւնույն ժամանակ տիրապետել է չորս լեզվի սերբերեն, հունգարերեն, անգլերեն եւ գերմաներեն: 80 տարվա ընթացքում նա կարդացել է 1658 գիրք, ամսական առնվազն երկու գիրք։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ