News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հոգեբանները պարզել են, որ դասի ժամանակ տեսախցիկը միացնելը նվազեցնում է ուսանողների  առաջադիմությունը Կալիֆորնիայի համալսարանի հոգեբաններն ապացուցել են, որ առցանց դասերի ժամանակ տեսախցիկը միացնելը մեծացնում է արտաքին տեսքի վերաբերյալ անհանգստությունն ու  նվազեցնում ուսանողների առաջադիմությունը: Հետազոտությունը հրապարակվել է Applied Cognitive Psychology ամսագրում:

Առաջին գիտափորձի ժամանակ բակալավրիատի ավելի քան 170 ուսանող ՝8-ից 10 հոգուց բաղկացած խմբերով, լսել են 15 րոպե տևողությամբ առցանց դասախոսություն: Կամավորներից ոմանք պետք է միացնեին տեսախցիկը, ոմանք՝ ոչ։ Դասի ավարտից հետո բոլոր կամավորները գնահատել են իրենց անհանգստության մակարդակը, ինչպես նաև   դասախոսության նյութի վերաբերյալ թեստ են անցել։ Երկրորդ գիտափորձը նույնն է եղել, միայն թե՝ խմբերը բաղկացած են եղել 30-40 ուսանողներից. երրորդ փորձարկմանն արդեն մասնակցել է 224 ուսանող։ Նրանք բոլորը պատահականության սկզբունքով բաժանվել են երեք խմբի. առաջին խումբը լսել է դասախոսությունն անջատված տեսախցիկով, երկրորդը՝ միացված, իսկ երրորդը՝ միացված, և  ի տարբերություն երկրորդի՝ ուսանողներն իրենք իրենց կարողացել են տեսել:  Այս անգամ խմբերը բաղկացած են եղել 10-25 հոգուց։

Արդյունքների վիճակագրական վերլուծությունը ցույց է տվել, որ միացված տեսախցիկը մեծացնում է ուսանողների՝ սեփական արտաքինի մասին մտահոգությունը, ինչն իր հերթին՝ բացասաբար է ազդում նյութի յուրացման վրա։ Ավելին, կամավորները, ովքեր հնարավորություն են ունեցել էկրանին  իրենք իրենց տեսնել, ավելի մեծ անհանգստության մասին են հաղորդել: Գիտնականներն ընդգծել են նաեւ, որ մասնակիցների սեռն էապես չի ազդել փորձերի արդյունքների վրա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ