News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Նոր ուսումնասիրությունը պարզել է, որ չափավոր ցուրտ ջերմաստիճանը մեծացնում է մարդու կյանքի տեւողությունը եւ նվազեցնում տարիքային հիվանդությունների նկատմամբ զգայունությունը: Դա պայմանավորված է նրանով, որ ցուրտը խանգարում է սպիտակուցների կպչունությանը:

Եզրակացությունները ստացվել են անողնաշարավոր օրգանիզմի եւ մարդու մշակված բջիջների ուսումնասիրության հիման վրա:

Երբ երկու մոդելներն էլ ենթարկվել են ցրտի, ցուրտ ջերմաստիճանը հեռացրել է վնասված սպիտակուցները բջիջներից եւ դադարեցրել սպիտակուցային կուտակումների հետագա առաջացումը:

«Այս արդյունքները ցույց են տալիս, թե ինչպես է ցուրտը պահպանել իր ազդեցությունը պրոտեազների կարգավորման վրա էվոլյուցիայի ընթացքում՝ ծերացման եւ հարակից հիվանդությունների թերապեւտիկ հետեւանքներով»,-ասում է հետազոտության հեղինակ Դեյվիդ Վիլչեսը:

Այս արդյունքները, հավանաբար, կարող են կիրառվել սպիտակուցների ագրեգացման հետ կապված հիվանդությունների բուժման եւ կանխարգելման համար, ներառյալ Ալցհայմերը, Պարկինսոնը, Հանթինգթոնը եւ կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ