News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Առողջ ինքնագնահատական ունեցող անձը իրատեսական պատկերացում ունի իր ուժեղ եւ թույլ կողմերի մասին եւ ունակ է ընկալել քննադատությունն ու հետադարձ կապը: Ի տարբերություն նրանց՝ բարձր ինքնագնահատական ունեցող մարդիկ հավատում են, որ իրենք ավելի լավն են կամ գերազանցում են ուրիշներին։ Նրանք հակված են գերագնահատել իրենց կարողությունները, ձեռքբերումները եւ չափազանց ինքնավստահ են, ինչը կարող է լինել թաքնված հոգեբանական տրավմայի կամ հոգեկան առողջության հետ կապված խնդիրների նշան: Այս մասին Газете.Ru-ին ասել է Անիկինայի կլինիկայի կլինիկական հոգեբան Ստանիսլավ Սամբուրսկին։

Փորձագետի խոսքով՝ հաճախ ուռճացված ինքնագնահատականի պատճառը կարող է լինել հաղթահարման մեխանիզմ այն մարդկանց համար, ովքեր վերապրել են մանկական տրավմա, ինչպիսիք են չարաշահումը, անտեսումը կամ լքումը:

«Որոշ դեպքերում մանկական տրավմա վերապրած մարդիկ կարող են օգտագործել ուռճացված ինքնագնահատականը՝ ամոթի, մեղքի կամ անարժեքության զգացումներից պաշտպանվելու համար»,-ասել է նա։

Բացի այդ, չափից դուրս ինքնավստահությունը կարող է լինել այնպիսի հոգեկան հիվանդության  ախտանիշ, ինչպիսին է անձի նարցիստական խանգարումը, որը մարդկանց մոտ առաջացնում է ինքնագնահատականի ուռճացված զգացում, հիացմունքի կարիք եւ ուրիշների հանդեպ կարեկցանքի բացակայություն:

«Բարձր ինքնագնահատականի պատճառ կարող է դառնալ նաեւ երկբեւեռ խանգարումը, որն առաջացնում է տրամադրության, էներգիայի եւ ակտիվության մակարդակի կտրուկ փոփոխություններ։ Երկբեւեռ խանգարում ունեցող մարդիկ կարող են զգալ ուռճացված ինքնագնահատական, էյֆորիա եւ մեծամտություն»,-նշել է Սամբուրսկին։

«Եթե կասկածում եք, որ դուք կամ ձեր ծանոթներից մեկը ուռճացված ինքնագնահատական ունի, անհրաժեշտ է դիմել հոգեբանի մասնագիտական օգնությանը։ Մասնագետը կօգնի բացահայտել թաքնված հոգեբանական տրավմաները կամ հոգեկան առողջության հետ կապված խնդիրները եւ կտրամադրի ապացույցների վրա հիմնված բուժում»,-եզրափակել է հոգեբանը։ 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ