News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Միչիգանից ամերիկյան ընտանիքում 130 տարվա մեջ առաջին անգամ դուստր է ծնվել։ Նրան անվանել են Օդրի։ Վերջին անգամ ընտանիքում աղջիկ է հայտնվել միայն 1885 թվականին։

Քերոլին Քլարկը պատմել է, որ սկզբում չի հավատացել, երբ ամուսինն իրեն պատմել է ընտանեկան նման հատկանիշի մասին։ Բայց նրա ծնողները հաստատել են, որ 130 տարի ուղիղ գծով դուստր չեն ունեցել։

Հղիության մասին ընտանիքն իմացել է անցյալ տարի։ Նրանք հավաքվել են մտերիմների հետ, տոնել միջոցառումը ավանդական թխվածքաբլիթներով ու միասին պարզել փոքրիկի սեռը։

«Երբ իմացանք, որ ես հղի եմ, մեզ չէր հետաքրքրում՝ տղա կունենանք, թե աղջիկ։ Մենք պարզապես աղոթեցինք առողջ երեխայի համար»,- ասել է Քերոլին Քլարկը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ