News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Սեպտեմբեր 27
USD
388.59
EUR
410.04
RUB
4.03
Տեսնել լրահոսը

Ամստերդամի համալսարանի աշխատակիցները ուշագրավ օրինաչափություն են հայտնաբերել. իրադարձությունից մի քանի վայրկյան անց մարդու մոտ ի հայտ են գալիս այդ իրադարձության մասին կեղծ պատկերացում-հիշողություններ։

Ինչպես հայտնում է PLOS One ամսագիրը, փորձին 534 մարդ է ներգրավվել։ Մասնակիցներին առաջարկվել է հիշել լատինական այբուբենի տառերի որոշակի հաջորդականություն։ Դա արվել է չորս փուլով։ 

Բայց կամավորների համար առաջադրանքը բարդ էր. անհրաժեշտ էր ոչ միայն հիշել տառը, այլեւ հիշողության մեջ արձանագրել, թե ինչպես է այն ցուցադրվել՝ նորմալ, թե հայելային արտացոլմամբ։

Մասնակիցները սխալներ են թույլ տվել, նրանց թիվը կազմել է 20 տոկոս։ Բայց երբ ստուգումն իրականացվել է դիտման ավարտից երեք վայրկյան անց, անհամապատասխանության  թիվը հասել է 30 տոկոսի։ Միեւնույն ժամանակ, նրանք պնդել են, որ բացարձակ ճշգրիտ հիշում են նկարների ձեւը։

Ինչպե՞ս բացատրել նման վստահությունը՝ չնայած այն հանգամանքին, որ մարդը ակնհայտորեն սխալվում է: Գիտնականները կարծում են, որ սա բնորոշ է կարճաժամկետ հիշողությանը։ Այն շատ առումներով հայտնվում է ոչ միայն տեսածի ամրագրման, այլ աշխարհի, շրջակա միջավայրի մասին մեր սեփական, սուբյեկտիվ գաղափարների գերության մեջ։ Այլ կերպ ասած՝ մենք տեսնում ենք այն, ինչ ունակ ենք կամ ուզում ենք տեսնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ