News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ապրիլի 27-ին նշվում է «փամփերսների» ծննդյան օրը, չէ՞ որ 1965թ. ապրիլի 27-ին ԱՄՆ-ում պատենտավորվեցին մեկանգամյա տակդիրները՝ «Փամփերս» առեւտրային ապրանքանիշով։

Ինչպես տեղեկացրել է redday.ru-ն, տակդիրներն ստեղծել է ամերիկացի քիմիկոս, «Procter&Gamble» ընկերության առաջատար տեխնոլոգ եւ համատեղության կարգով՝ երեք փոքրիկ թոռնիկների պապ Վիկտոր Միլզը։ Տակդիրների ստեղծման պատմությունն սկսվել է շատ ավելի վաղ, երբ Միլզը ստիպված էր խնամել թոռներին։ Մի ամբողջ շարք անհարմարությունների բախվելով՝ կապված տակաշորերը փոխելու հետ, նա որոշեց, որ պետք է ոչ թե լվանալ դրանք, այլ դեն նետել։

Նա հասկացավ, որ պետք է գոյություն ունենա մեկանգամյա տակդիր (հեղուկը լավ ներծծող եւ երեխայի շարժումները չկաշկանդող նյութից), որը կարելի է փոխել արագ եւ առանց դժվարության, իսկ հետո պարզապես դեն նետել։ Միլզի գաղափարը ներծծման մեծ հնարավորություն ունեցող ծալովի տակդիր ստեղծելն էր, իսկ հետո արդեն նախատեսվում էր այն տեղադրել հատուկ տեսակի պլաստիկե վարտիքում։ Առաջին մոդելները Միլզը փորձարկեց սեփական թոռնիկների վրա։ Տնային փորձարկումները հաստատեցին գաղափարի հեռանկարայնությունը։

Բայց ամերիկյան հասարակությունը նոր ապրանքի խմբաքանակին բացասական արձագանք տվեց, քանի որ ընտրվել էին փորձարկման չափազանց աննպաստ պայմաններ։ Մեկանգամյա տակդիրները փորձեցին օգտագործել ամռանը, Դալաս քաղաքում, երբ ջերմաստիճանը +30 С-ից ցածր էր։ Երեխային հագցված պլաստիկե վարտիքների պատճառով, այդ ջերմաստիճանի պայմաններում, երեխաների մաշկը գրեթե վայրկենապես գրգռվում էր։ Բայց, բարեբախտաբար, տակդիրներ ստեղծողները չհուսահատվեցին, եւ հաջորդ փորձարկումները 1959թ. մարտին դարձան կարեւոր մարդկության պատմության մեջ՝ նշանավորելով մեկանգամյա տակդիրների առաջին զանգվածային հաջող օգտագործումը։ Տակդիրների հեղինակները հրաժարվեցին պինդ պլաստիկից, այն դարձավ ավելի փափուկ, ավելի լավ էր ներծծում խոնավությունը։ Փորձին մասնակցող ընտանիքների երկու երրորդն ընդունեց այն փաստը, որ նոր մեկանգամյա օգտագործման տակդիրները հներից ավելի լավն են եւ ամուր։

Այսօր տակդիրները  տարբեր տեսակի եւ չափերի են՝ կախված երեխայի քաշից եւ սեռից։ Դրական արձագանքները նկատելիորեն ակտիվացրին ոչ միայն Միլզի, այլեւ «Procter&Gamble» ընկերության ղեկավարների խանդավառությունը։ Առաջին տակդիրն անվանվեց «Pampers»՝ անգլերեն «pamper»՝ երես տալ» կամ «գուրգուրել», «փայփայել» բառից։ Ստեղծվեց նաեւ սարքավորում մեկանգամյա տակդիրների զանգվածային արտադրության համար։ Դրանք հանվեցին վաճառքի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ