News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Վիետնամում կինը բացահայտել է ամուսնու դավաճանությունը թութակի շնորհիվ, հայտնում է  The Tiger-ը։

Կինը տան աշխատող է վարձել եւ նրան տեղավորել պատշգամբի մոտ գտնվող սենյակում, որտեղ ապրում էր խոսող թութակը։ Տանը նոր կնոջ հայտնվելուց հետո տղամարդը փոխել է իր վարքը, սակայն կինը որոշել է, որ դա պայմանավորված է նրանով, որ նա ստիպված է շփվել անծանոթի հետ։

Մի քանի ամիս անց կինը լսել է, թե ինչպես է թութակը սեռական բնույթի արտահայտություններ արտասանում։ Նա տան աշխատողի սենյակում թաքնված տեսախցիկ է տեղադրել, որից հետո ամուսնու անհավատարմության ապացույցներ է ստացել։

Իմանալով դավաճանության մասին՝ կինը որոշել է ամուսնալուծվել։ 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ