News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հարավկորեական Բազային եկամտի կուսակցության անդամ Են Խե Ինը մամուլի ասուլիս է անցկացրել իր երկամյա որդուն գրկած, որպեսզի դատապարտի երկրի «առանց երեխաների» քաղաքականությունը, հաղորդում է NextShark-ը։

Սեուլում Ազգային ասամբլեայում իր ելույթի ժամանակ  Ենը խոսել է այնպիսի հասարակության ստեղծման մասին, որում երեխաներն ու ծնողները հասարակական վայրերում իրենց օտար չզգան։

«Առօրյա կյանքը երեխաների հետ հեշտ չէ,- խոստովանել է նա։- Այդուհանդերձ, մեր հասարակությունը պետք է վերածնվի մի հասարակության, որում կմասնակցեն երեխաները»։

Մոտ տասը տարի առաջ Հարավային Կորեայում հասարակական տարբեր վայրերում, ինչպիսիք են ռեստորանները, սրճարաններն ու գրադարանները սկսեցին հայտնվել «Ոչ մի երեխա» գրությամբ պաստառներ ու ցուցանակներ։

Դա արվել էր ի պատասխան օնլայն ֆորումերում աղմկոտ և անկարգ երեխաների վերաբերյալ բողոքների։

Կորեայի Ազգային գրադարանի պաշտոնական վեբ-կայքի համաձայն, 16 տարեկանից փոքր երեխաներին չի թույլատրվում գրադարան մտնել, եթե նրանք թույլտվություն չեն ստացել դիմում գրելու դիմաց։ Հաղորդվում է, որ այդ որոշումն ընդունվել է գույքը  վնասվելուց պաշտպանելու կամ գողությունից խուսափելու համար։

Մինչև երեխա ունենալը, ըստ Ենի, նա ի վիճակի չի եղել գիտակցել «առանց երեխաների» գոտիների տարածվածությունը։ Բայց երբ մայր է դարձել, հասկացել է, որ բոլոր սրճարաններն ու ռեստորանները, որոնք նա ցանկացել է գնալ, փակ են եղել իր և իր որդու համար։

Ի տարբերություն Կորեայի, Ճապոնիան միջոցներ է ձեռնարկել, որոնք հեշտացնում են երեխաներ ունեցող ընտանիքների մուտքը ուսումնական հաստատություններ։

Մամուլի ասուլիսի ընթացքում Ենի որդին հաճախ էր տեղաշարժվում, դիպչում   տեսախցիկին ու խոսափողին, ինչը որոշակի դադարներ էր ստեղծում միջոցառման ժամանակ։

«Թեև ես բազմաթիվ մամուլի ասուլիսների եմ մասնակցել, բայց այսօր  ավելի շատ էի նյարդայնանում,- միջոցառումից հետո Ֆեյսբուքում գրել է Ենը։- Որովհետև երեխայի ուղեկցությունը միշտ ավելի մեծ խիզախություն է պահանջում»։   

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ