Միավորված ազգերի կազմակերպությունում Սիրիայի դեսպան Բաշար Ջաֆարին մեղադրել է Եվրոպային Սիրիայի դեմ քաղաքական եւ դիվանագիտական պատերազմ հրահրելու մեջ:
Նման հայտարարություն նա արել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում, երբ ներկայացվում էր Սիրիայում մարդու իրավունքների խախտումները դատապարտող բանաձեւի նախագիծը, հաղորդում է Reuters-ը:
Նախագիծը ներկայացրել են Գերմանիան, Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան, իսկ նրան աջակցում են Սաուդյան Արաբիան, Քաթարը, Հորդանանը, Մարոկկոն, Բահրեյնը, նաեւ Թուրքիան:
Ակնկալվում է, որ բանաձեւը կընդունվի ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի մարդու իրավունքների հանձնաժողովում քվեարկությունից հետո, որ կայանալու է այսօր, օրվա ընթացքում:
Ընդունվելու դեպքում բանաձեւը խորհրդատվական բնույթ է կրելու, բայց այդկերպ «սիրիական հարցը» կրկին կբարձրացվի Անվտանգության խորհրդում:




























